Երեկ Անուշիկից իմացա, որ ինքն էլ է սիրում վարսակով թխել՝ առանց ալյուր ու շաքար օգտագործելու: Էսօր փորձեցի նաև իր ասած ձևով:
Մի 100 գրամ հալեցրած կարագ, մի հատ ձու, մի գդալ մեղր (էս անգամ մեջը լցրեցի, նորմալ եղավ), մանրեցրած նուշ, մի գդալ կաթ ու մոտ 150 գրամ վարսակ: Ամբողջը խառնելուց հետո մի տասը րոպե թողեցի ու մասերի բաժանելով՝ դրեցի գազօջախը:
Էս անգամ էլ շատ լավ ստացվեց ու նույնիսկ ավելի համով (դե կարագի հաշվին): :)
Սոնյան առավոտյան նոր արթնացել ու ընկել է վարսակային հաճույքների մեջ :)