Էս նկարը նենց եմ սիրում :))
Ու հորինում են մարդիկ իրենց համար գլոբալ նպատակներ, ինչ-որ մեծ ձգտումներ՝ էդ հարցի պատասխանը մեջը դնելով:
Ինչքան մեծանում եմ, էնքան ինձ համար էդ ամենն ավելի զավեշտալի է դառնում, որովհետև բացարձակ անիմաստություն է թվում: Հատկապես խորն եմ դա զգում, երբ հայտնվում եմ ինչ-որ «հույժ կարևոր» մի վայրում, որտեղ կոստյումավոր ամբիցիոզ մարդիկ են պտտվում՝ իրենք իրենց արածից շատ գոհ: Էդ պահերին մտքով բարձրանում եմ վեր, էլի վեր, շատ վեր, մինչև երկիրը դառնում է մի փոքր գունդ՝ կախված անբացատրելի տիեզերքում, որը կարող է մի ակնթարթում ամբողջը վերացնել, ինչպես որ մի օր ստեղծել է: Եվ էդ պահերին կոստյումավոր լուրջ մարդիկ էնքան ծիծաղելի են թվում՝ իրենց հորինած աշխարհով հանդերձ: