Nov 16, 2012 12:03
Այս երկու բանջարաղենների բացահայտումն ինձ համար նույնպես Գերմանիայում է եղել:
Երբ առաջին անգամ կոճապղպեղ (ginger, имбирь) տեսա, ինքս ինձ որոշեցի, որ դա գետնախնձոր է, թեև գետնախնձորն էլ չգիտեի, թե ինչ է. մեր Երևանի հարևանից էի հաճախ լսում, ու իմ ֆանտազիաներում ինքը հենց էդ տեսքով էր պատկերվում: Ու էդպես որոշել էի՝ գետնախնձորը հենց դա է, որ կա: :)
Հետո, երբ շփումս հնդկական խոհանացի հետ ավելացավ, հասկացա, թե ի վերջո ինչ նպատակ ու նշանակություն ունի այդ բանջարաղենը, որն ի դեպ հեչ կապ չունի գետնախնձորի հետ:
Հիմա ինքն ինձ համար շատ կարևոր բաղադրիչ է ճաշերում, և դարձել է այնտեղ սոխի ու սխտորի մտերիմ ընկերը: Բացի ինձ շատ դուր եկող համից, նաև կարևոր եմ համարում իր օգտակարությունը, հատկապես լավ միջոց է աղեսատամոքսային խնդիրները դեպքում:
Սուշի ուտելիս երբեմն օգտագործում եմ նաև թթու դրած կոճապղպեղը, սակայն դրա մեծ սիրահարը չեմ: Կա նաև ջինջերի թեյ, բայց դե ես թեյ ընդհանրապես չեմ խմում: Էնպես որ, ինձ համար թարմ վիճակում վաճառվող այս կոճապղպեղն ամենալավ տարբերակն է ու երբեք չի բացակայում իմ խոհանոցից:
Կոլրաբին առաջին անգամ մանկապարտեզում եմ կերել, որտեղ աշխատում էի: Համով մի քիչ նման է կաղամբի կոթին, բայց ավելի թեթև ու հեշտ ուտվող է: Թույլ ու հաճելի քաղցրահամություն ունի: Մի ժամանակ շատ հաճախ էի ուտում, հետո մի տեսակ մոռացա էդ բանջարեղենի մասին:
Երեկ երբ խանութում էի, նորից ընկավ աչքովս ու վերհիշեցի իրեն: Ծաղկակաղամբի նման, սա էլ մաքրելիս ահագին աղբ է դուրս գալիս: Ես էլ միշտ նյարդայնանում եմ էդ աղբաշատ բանջարներից. երևի դրա համար էլ երես եմ թեքել իմ կոլրաբիից:
Բայց պիտի նորից վերսկսեմ մեր հին բարեկամությունը. ի վերջո համ շատ համով է, համ օգտակար: :)
համով,
բուսակերություն