«Օ՜, իմ երազանքների էշ»

Aug 29, 2011 20:50


Սերվանտեսի «Դոն Քիշոթը» էն լավագույն բաներից մեկն է, որ երբևէ կարդացել եմ: Ու ոչ միայն կարդացել եմ, այլ ուղղակի «կերել» եմ՝ տողերի տակը թափանցելով, ամեն մի միտքը վերլուծելով, բացի դրանից, գործի ստեղծման պամությունը, այդ ժամանակաշրջանը ու Սերվանտեսի կենսագրությունը ուսումնասիելով: Հենց էնպես չէի կրծում, պետք էր: :)Քուրիկս էդ ժամանակ «Ռոմանո»-ի ուսանող էր, ու «Իսպանական գրականություն» առարկայից պետք էր ռեֆերատ գրեր՝ Սերվանտեսի այդ գործի վերլուծությամբ: «Ռոմանո»-ի ուսանողները հայտնի էին նման ռեֆերատները առնելով՝ քաղաքի որոշ նշանավոր կետերից, իսկ նրանց «հին գել» դասախոսն էլ հայտնի էր նրանց բռնացնելով ու անբավարար նշանակելով:
«Կռիս» ու տառակեր դասախոս էր՝ իր առարկան հոյակապ իմացող ու ուսանողների մեծամասնությանն ատող: Մանրադիտակով կարդում էր բոլոր գրածները ու փթերով կտրում ուսանողներին՝ կամ ռեֆերատ գողանալու կամ անպետքություն մոգոնելու համար:
Ես էլ, քանի որ գրել շատ էի սիրում, քուրիկիս խոսք տվեցի, որ էդ ռեֆերատը իմ վրա եմ վերցնում:
Չեմ հիշում, որ երբևէ էդքան տարված լինեի որևէ գործով. էնպիսի հաճույքով էի աշխատում ու շատ մանրակրկիտ կերպով: Վերջում իմ երբևէ գրած ամենալավ բանն էր ստացվել: Ափսոս, կորավ էդ ռեֆերատը: Իմ հպարտությունն է: :))
Բայց կարևորը, քուրիկս ամենաբարձր բալը ստացավ, ու դասախոսն էլ հետո կանչել էր իր մոտ, ասել.
- Ապրես, լավ ես գրել:
Հետո էլ ավելացրել.
- Մենակ չորրորդ էջում մի օժանդակ բայ սխալ ես տպել:
Միակ գտած թերությունը: :)

գրքեր, դիմանկար, կրեատիվ, քուրիկս

Previous post Next post
Up