Իմ դպրոցի մի լավ գործի մասին եմ գրելու: :)
Վերջերս այնտեղ ներկայացվել էր Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը՝ դպրոցի ավագ դասարանցիների մասնակցությամբ: Ներկայացումն այնքան հաջողություն էր ունեցել, որ դպրոցում ցուցադրվելուց հետո մեկ անգամ ևս ներկայացվել էր Երևանի տիկնիկային թատրոնի բեմում: Ցավոք, ես ներկա չեմ եղել, բայց ամբողջ բեմադրության տեսանյութը նայել եմ տանը:
Մտահղացման հեղինակը և այն կյանքի կոչողը Պուշկինի դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն էր (ինքն իմ մաման է), ու ես շատ ուրախանում եմ իր արած գործով: :)
Շատերը գիտեն, որ հիմա դպրոցական համակարգը փոխվել է Հայաստանում և ավագ դպրոցը դարձել է առանձին կրթական օղակ, որը հեռացված է միջնակարգ դպրոցից: Այլ կերպ ասած՝ ավագ դասարանցիները ստիպված են դպրոցական վերջին տարիներն անցկացնել այլ կրթօջախում՝ հեռանալով իրենց հարազատ դպրոցից:
Եվ այս ներկայացումն իսկական նվեր էր դպրոցի իններորդցիներին, որոնց համար այս տարին «ավարտական» էր իրենց հարազատ Պուշկինի անվան դպրոցում: Հիմա նրանք կհեռանան ջերմ հիշողություններով՝ և բարի հետք թողնելով իրենց հետևից:
Սա նաև լավ պարգև էր ամբողջ դպրոցին՝ իր յոթանասունհինգամյակի կապակցությամբ:
Երբ նայում էի ներկայացումը, զարմանում էի, թե ոնց են երեխաներն այդպես դերի մեջ մտել, ոնց են այդքան լավ ընկալել գործն ու այդ տարիքում կարողացել անթերի պատրաստվել: Ոչ մի վրիպում, ոչ մի սխալ... Սիրուն, սահուն, տաք: :)
Նաև հաճելիորեն զարմացնում էր ներկայացման վրա արված աշխատանքը՝ թե տեխնիկական կողմը, թե բոլոր դետալների տեղը-տեղին լինելը, թե կրեատիվությունը:
Ապրե՜ն բոլոր մասնակիցները:
Ու ապրի իմ լավ մաման, ես շատ հպարտ եմ իրենով: :)
Ներկայացման մասին ռեպորտաժը՝ էստեղ (իմ սիրուն մամայով հանդերձ).
Click to view