Ապրիլմեկյան, իրական

Apr 01, 2011 09:32

Ուսանողական մի լավ ընկեր ունեի՝ Տիգրան Դոբրովոլսկի, որի հետ կապը վաղուց կորել է: Շատ ուրախ ու պայծառ մարդ էր, վրայից ոնց որ լույս թափվեր: Մի անգամ հարցրեցի, թե երբ է ծնունդը: Իր մեծ ժպիտով ասաց. «Իմ ծնունդը ե՞րբ կարող էր լինել»:
Ծնունդդ շնորհավո՜ր, Դոբրի ջան: Չգիտեմ՝ որտեղ ես ու ինչ ես անում, բայց մի բան ինձ հուշում է, որ մոտդ ամեն ինչ լավ է: ;) Թող էդպես էլ լինի:
Ու նաև շնորհավոր Արեգի ծնունդը, որը լույս աշխարհ եկավ մի քանի ժամ առաջ ու դարձավ Անուշիկի բալիկը: :)
Իսկ դուք ասում եք՝ կատակի օր... Հեչ կատակ բան չի: :)

հուշեր, Անուշիկ, բալիկ

Previous post Next post
Up