Օկտոբերֆեստն ու մեր տունը

Sep 20, 2010 20:08

Ամեն տարի՝ Օկտոբերֆեստի ժամանակ, մենք սովորաբար հյուրեր ենք ունենում: Մեր տուն ընդհանրապես հա ինչ-որ մարդիկ են գնում-գալիս, որոնց մեծ մասամբ չեմ ճանաչում: Լինում է, որ Սիդն էլ չի ճանաչում: Գտնում են մեզ ինչ-որ ձևով՝ ծանոթի ծանոթ կամ հեռավոր բարեկամի հարևան, ու որ Մյունխենում են լինում, մնում են մեր տանը:
Բայց դե Օկտոբերֆեստի օրերին մեր տան հյուրընկալությունը առանձնապես է ակտիվանում: :)
Հիմա էլ նստած էս անգամվա հյուրերին եմ սպասում: Բելգիայից են գալիս: Աղջիկը վիետնամացի է, իր ընկերը՝ թուրք: Շատ էքզոտիկ մի զույգ: Տղային ճանաչում եմ՝ իմ ու Սիդի ընդհանուր ընկերներից է. մի ժամանակ էստեղ էր ապրում, հետո գնաց Բելգիա: Հիմա էլ ընկերուհի է ձեռք բերել, էն էլ՝ վիետնամացի, ու որոշել են մեզ այցելել: :)
Հետո իրենք կգնան, ու դրանից մի քանի ժամ հետո Բյուրը կգա: :) Բայց ինքը ինձ համար է գալիս, ոչ թե Օկտոբերֆեստի: :))
Դրանից հետո էլ դեռ անհայտ է. ով կգա, ով չէ, չգիտեմ, բայց ոնց էլ լինի մինչև Օկտոբերֆեստի վերջը էլի մարդիկ կլինեն: ;)

տուն, Օկտոբերֆեստ

Previous post Next post
Up