Արդեն մի քանի շաբաթ է՝ բլոգոսֆերայում հա աչքովս ընկնում են էս խնդրի մասին գրառումներ ու տարբեր քննարկումներ: Ուրիշների բլոգում սրա մասին իմ կարծիքը թողնել չեմ ուզում, էստեղ կգրեմ՝ իմ տարածում: :)
Ով չգիտի՝ ինչի մասին է խոսքը, ասեմ: Օբաման թույլատրել է 2001-ին Նյու Յորքում տեռորիստական ակտի հետևանքով ավերված երկվորյակ աշտարակների տարածքի մոտակայքում կառուցել մուսուլմանական մզկիթ:
Թարմացում: «Թույլատրելը» սխալ է ասված, ճիշտը՝ հավանություն է տվել (շնորհակալություն
robspen67-ին ուղղման համար:)
Նախ, Նյու Յորքի տեռորիստական ակտը, ինչպես նաև որևէ այլ հանցագործություն չի կարող ու չպիտի վերագրվի որևէ կրոնի: Եթե անգամ ինչ-որ տականքներ դա անում են իրենց կրոնի անունից, դեռ չի նշանակում, թե կատարվածը պիտի գրվի տվյալ կրոնի խղճին: Տեռորիզմի դեմ պայքարը երբեք չի եղել ու չպիտի դառնա պայքար իսլամի դեմ:
Ես լավ հասկանում եմ՝ ինչու են ամերիկացի մուսուլմաններն ուզում մզկիթ կառուցել Գրաունդ Զիրոյի մոտ, ինչպես նաև հասկանում եմ՝ ինչու է Օբաման գաղափարի կողմնակից: Պիտի վերջապես մարդկանց գիտակցությանը հասնի, որ տեռորիզմն ու ինչ-որ մի կրոն նույնացնելը սխալ է: Բոլորն էլ իրավունք ունեն իրենց հավատը ազատ ցուցադրելու ցանկացած տարածքում, բոլորն էլ իրենց երկրի իրավահավասար քաղաքացիներն են: Ու մարդը, որը մուսուլման է, չպիտի իր վրա վերցնի մի ուրիշ մուսուլմանի կատարած մեղքը, որի հետ ինքը ոչ մի կապ չունի, ու գլուխը կախ անցնի Գրաունդ Զիրոյի կողքով: Ինքը իրավունք ունի կանգնելու էնտեղ ու աղոթելու:
Նույն Ամերիկայում նախորդ դարի կեսերին Օկլահամա-Սիթիում մի ուրիշ տականք մի այլ շենք էր օդ բարձրացրել՝ տանելով բազմաթիվ անմեղ կյանքեր: Այդ տեռորիստական ակտի հեղինակը քրիստոնյա էր. արդյո՞ք պիտի արգելվի դրանից հետո այդ շենքի տարածքում որևէ եկեղեցու կառուցումը:
Կամ էն բոլոր այլասերվախությունները, ներառյալ՝ պեդոֆիլիան, որ հա պտտվում է կաթոլիկ եկեղեցականների անվան հետ, պիտի՞ հիմք դառնա փակելու ցանկացած կաթոլիկ եկեղեցի:
Երբ խոսքը վերաբերվում է քրիստոնեութանը, հանցանքը կրոնի հետ նույնացնելը աբսուրդային է թվում, իսկ այ երբ մուսուլմանն է խառնված հանցագործությանը, այն անմիջապես նույնացվում է իսլամի հետ:
Էդպես չպիտի լինի: Չկա վատ ու հանցագործ կրոն: Կան վատ ու հանցագործ մարդիկ՝ ամեն կրոնի մեջ էլ: Եվ անգամ դրանից դուրս: