Տատիկիս ու պապիկիս սիրած արտահայտությունները

Mar 14, 2009 10:26

Ցենզուրայից դուրս արտահայտությունները չեմ գրում... :)

Տատիկիս

Գյուլեն էլ դնեն ճակատիս, խոսքս չեմ փոխի:

Քո նման հազարին կտանեմ ծովը, ծարավ հետ կբերեմ:

Թաղեմ բոյդ:

Պորտը տեղը դրեցի:

Ամառվա փուշ` ձմեռվա նուշ:

Շորը պահի բոխչի մեջ, որ քեզ պահի մարդամեջ:

Գործը շուտ-շուտ կանեն:

Բանը մի անգամ կասեն:

Ղոչա'ղ, ղոչա'ղ, շփշփա':

Պապիկիս

Լավ է մեռնել ոտքի վրա, քան թե ծնկաչոք ապրել:

Ո՞ւմ հավին եմ քշա արել:

Աշխարհքը շուռ ա էկել, սրա հերն եմ անիծել:

Քոռ աչքից` արտասուք:

Էրկու քառասուն տարեկան մարդ եմ:

Աշխարհքն էի կուլ տալի:

Ախ քո լեզուն, լեզուն...

Իմ խոսքը զակո՞ն չի:

Գլուխ հո չի` կուլտուրական ոտատեղ:

Մոտիկ չգնաս, քացի կտա:

պապիկս, ընտանեկան բառապաշար, տատիկս

Previous post Next post
Up