Transgenders in Armenia

Apr 26, 2010 21:32

Այ էսպիսի վերնագրով մի բլոգ գտա հենց նոր: Ճիշտն ասած` լրիվ ուրիշ բան էի փնտրում` մի ռուսերեն բառի հայերեն թարգմանություն, ու որտեղից-որտեղ էս կայքը բերեց:

Մեջը լիքը բան կա:
Պատմություններ: Տեսակետներ: Խորհդատվություն: Նկարներ: Հումոր:
Բացի դրանից կարելի է տարբեր օգտակար խորհուրդներ գտնել: :)
Օրինակ` ինչպես թաքցնել տղամարդկային արժանապատությունը կանացի շորեր հագնելիս: :)

Բլոգը սկսվում է հետևյալ գրությամբ.

Սիրելի ընթերցող, եթե դուք ոչ մի առնչություն չունեք տրանս* թեմայի հետ և թշնամաբար եք տրամադրված, խնդրում ենք լքել այս էջը: Շնորհակալություն:

Էնպես որ, էդպես էլ արեք:
Թեև ես ինքս չլքեցի էջը` անկախ նրանից, որ առնչություն չունեմ թեմայի հետ: Բայց դե թշնամաբար տրամադրված չեմ: ;)

տղամարդիկ, Հայաստան, կանայք

Previous post Next post
Up