Գերմանական կատակներ

Apr 11, 2010 13:44

Կամ ինչի վրա են ծիծաղում գերմանացիները: :)

Նախ, էստեղ անեկդոտներ չեն պատմում` ի տարբերություն Հայաստանի: :))
Ընդհանրապես, իրար ծիծաղեցնելու երևույթը էստեղ էդքան էլ տարածված չի: ;) Ընկերական հավաքույթների ժամանակ երբեմն պատմում են ինչ-որ կուրիոզ դեպքեր իրենց կյանքից, որոնք համարվում են զվարճանքի գագաթնակետը, բայց ես սովորաբար ծիծաղում եմ, որովհետև ուրախանում եմ, որ վերջապես դադարեցին խոսել մեքենաների, աշխատանքի և քաղաքականության մասին:

Հեռուստատեսությամբ կան երգիծական հաղորդումներ:
Մի հաղոդում կա, երկու չաղլիկներ են վարում` մի կին ու մի տղամարդ: Հետաքրքիր է, որ երգիծական հաղորդումների համար գերմանացիները հաճախ են ընտրում աչք ծակող ավելորդ քաշով մարդկանց:
Էդ հաղորդման մեջ ցույց են տալիս ընտանեկան չստացված վիդեոներ, հիմնականում` ոնց են մարդիկ ընկնում, ջարդուփշուր լինում տարբեր իրավիճակներում: Ինձ միշտ հետաքրիքր է, թե ինչ  է լինում հետո, որովհետև հաջորդ կադրը իմ աչքին միշտ շտապօգնության մեքենան է: Ու դա հեչ ծիծաղելի չի, ախր կարգին վնասվում են...
Էդ հաղորդման չաղլիկները տեսանյությութերից առաջ երբեմն իրար հետ կատակներ են անում: Օրինակ` կինը հարցնում է.
- Ես ի՞նչ կենդանու եմ նման:
Տղամարդը.
- Եղնիկի:
- Ճիշտն ասա...
- Երկու եղնիկի:
Ի դեպ, էս կատակն ինձ դուր էր եկել: :)))

Ուրիշ զվարճալի հաղորդումներ էլ կան: Մեկը կոչվում է «Չարաճճի աղջիկները»: Թաքնված տեսախցիկի տարբերակներից է: Երեք աղջիկներ, մեկը` ահռելի չափերի, մարդկանց հիմար վիճակներում են գցում, հետո բացատրում, որ թաքնված տեսախցիկ էր:

Մի հաղորդում էլ կա, շատ զվարճալի դեմքով մի կին է վարում, ընդհանրապես էստեղ երգիծանքը հիմնականում կանանց ձեռքին է` ի տարբերություն Հայաստանի ու նախկին սովետական երկրների:
Հա վերադառնանք, էդ կնոջ հաղորդմանը: Ուրեմն էս կինը տարբեր իրավիճակներով փոքրիկ, մի երեք րոպեանոց ֆիլմեր է սարքում, որոնք իրար հետևից ցույց են տալիս: Ինչն եմ սիրում էդ հաղորդման մեջ,  դա էն է, որ էդ կնոջը մի կես ժամվա մեջ մի տասը կերպարների մեջ տենում ես` տարբեր հագուկապով ու դիմահարդարմամբ:
Ու կերպարները ամեն հաղորդման մեջ կրկնվում են` ուրիշ իրավիճակներում: Դրանցից մեկը մի պեդոֆիլ ուսուցչուհի է` միշտ հագնված ոնց-որ բուռն գիշեր խոստացող սիրային հանդիպումից առաջ: Ու էս ուսուցչուհին ամեն դասի ժամանակ տարբեր բաներ է խոսում ու անում ավագ դասարանի տղաների հետ` էքստազի մեջ ընկնելով: Դե էդ ընթացքում էլ հա նվաստացնում է դասարանի աղջիկներին` որպես հակառակորդների:
Մյուս կերպարը գեղեցկության մասնագետ մի պրտված կին է` դրած ծիծիկներով ու տուտուզով, որը միշտ ինչ-որ հյուրեր ունի իր մոտ, որոնց անվանում է ուռոդներ և փորձում սիրունացնել: Ասենք կոպերի ու հոնքերի վրա շպիլկաներ է կպցնում, որ աչքերը վերև ձգվեն, մի շպիլկա էլ ներքևի շրթունքին է կպցնում, որ կախվի, մեծ երևա: Հետո ինքը միշտ նամակներ է ստանում, որոնցից մեկում ասենք գրված է.
- Մի՞թե դուք կարծում, որ Գերմանիայում միայն ուռոդ կանայք են:
Պատասխանում է.
- Սիրելի հեռուստադիտող, իհարկե ոչ, ես կարծում եմ, որ Գերմանիայում նաև ուռոդ տղամարդիկ են:

Եթերում չկա սուր հումոր, ոչ էլ քաղաքական կծոցներով կատակներ: Ամբողջ զվարճանքը կենցաղային մակարդակի վրա է` մեծամասնությամբ միջսեռային հարաբերությունների շուրջը պպտվող: Ու սեքսի հետ կապված էլ են շատ կատակներ անում: Բացի ղզղնած ուսուցչուհուց, ասենք կարելի է տեսնել վիբրատորով կնոջ, որի սարքը ամենահետաքրքիր պահին փչանում է, ու ինքը շատ արագ տղամարդ է գտնում` իր սիրելի սարքին ժամանակավոր փոխարինող:
Կամ էլ կինը նստած է հոգեբանի մոտ ու Ռորշախի թեստ է անցնում. տարբեր թանաքային նկարներ է նայում ու ասում, թե ինչ է մեջը տեսնում: Բոլոր նկարներին նույն պատասխանն է տալիս.
- Պենիս:
Կես ժամ անց հոգեբանի ֆազերը քցում են, սա շալվարը հանում է.
- Իսկ էստե՞ղ ինչ եք տեսնում:
- Փոքրիկ պիպիսկա:
Ու սա դեռ պատմության վերջը չի: Հոգեբանը, համբերությունը հատած, Ռորշախի թեստի նկարները գցում է իր դարակի մեջ ու ասում.
- Տիկին, դուք սեռական խանգարում ունեք:
Կինը պատասխանում է.
- Էսքան պենիսի նկար Դուք եք պահում դարակում, դեռ խանգարվածը ե՞ս եմ:

Այ էսպիսի գերմանական բաներ: :)

գերմանական

Previous post Next post
Up