Վերջին ժամանակներում չեմ հիշում նման որևէ այլ ելույթ, որը լիներ նույնքան կառուցողական, նույնքան համախմբող, որքան ԲՀԿ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանի ելույթն էր: Ավելին, այն իրարանցումը, որը սկսել է իշխանական թևում` Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո, ցույց է տալիս, որ նա խփել է հենց ճիշտ նշանակետին` ոչ թե ուղղակի քննադատելով, որի պակասը այսօր չունենք, այլ հենց իր համախմբման և առկա խնդիրները միասին լուծելու կոչով:
Հենց այս համախմբման ու կոնսոլիդացման կոչն է ,որ շատ լավ ըմբռնել են իշխանությունները, մի բան որը այսօր այնքան պակասում է մեր երկրում, երբ բոլոր բևեռներից հասարակությունը մշտապես փորձ է արվում բաժանել յուրայինների և օտարների, ստեղծել կեղծ բարիկադներ: Հասկացել են և շփոթվել ու փորձում են այդ շփոթմունքը քողարկել տարբեր վերլուծականների, հարցազրույցների և մեկնաբանությունների ներքո:
Այնինչ, այն, ինչի կարիքը իրապես ունի այսօր մեր հասարակությունը, հենց համախմբվածությունն է, միասնաբանր խնդիրները հաղթահարելու ցանկությունը, ինչը, ցավոք այսօր չկա, բացակայում է: Եվ հենց այս արհեստական բաժանումն է այսօր ստեղծում խնդիրներ մեզ մոտ:
ԲՀԿ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը իր ելույթով հենց սա ի ցույց դրեց, ինչի համար նրան պետք է միայն ողջունել: Համախմբման կոչը, միասին խնդիրները հաղթահարելու պատրաստակամությունը ողջունելի է ոչ միայն ԲՀԿ-ի, այլ ցանկացած քաղաքական ուժի դեպքում, ինչը այսօր, ԲՀԿ-ից բացի, այլ կուսակցությունների դեպքում չենք տեսնում: