Այսօր “լրատվական կայք” կոչվող ռեսուրսներից մեկը, մի
հոդված էր տպագրել, որտեղ որոշել էր անդրադառնալ Նաիրա Զոհրաբյանի կողմից` Կոմպոզիտորների միությունում տիրող իրավիճակի մասին բարձաձայնումներին: Առաջին իսկ տողերից զգացվում էր, որ խնդիր կա ոչ թե վերլուծել խնդիրը ըստ էության, այլ ամեն կերպով, թեկուզ արհեստականորեն, փնովել Նաիրա Զոհրաբյանին և պաշտպանել Կոմպոզիտորների տան ներկայիս նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին (անհասկանալի է ինչու, քանի որ նա հաստատ շարքային հոդվածագրի պաշտպանության կարիք չունի):
Մի կողմ թողնենք այն, որ Ռոբերտ Ամիրխանյանը սիրված հայտնի կոմպոզիտոր է: Մենք դա ամենևին չենք փորձում վիճարկել և նման նպատակ չունենք, բայց համաձայնվեք, որ որքան էլ սիրված լինի մշակութային գործիչը, դա չի կարող արդարացնել այն բարձիթողի վիճակը, որը տիրում է պետության կողմից ֆինանսավորվող մշակութային օջաներից մեկում:
Մի կողմ ենք թողնում նաև այն, որ այդ խնդրով վաղուց պետք է արդեն զբաղվեր ՀՀ Մշակույթի նախարարությունը, որը սակայն առայսօր որևէ ձևով չի անդրադարձել այս խնդրին` միայն իրենց հայտնի պատճառներով:
Եվ այժմ հոդվածագիրը, փոխարեն անդրադառնա նրան, թե ինչո՞ւ է Կոմպոզիտորների տանը տիրում նման իրավիճակ, ինչո՞ւ հանկարծ սիրված կոմպոզիտորը դարձավ անընդունելի իր իսկ միության անդամների համար, ինչու դրանով չի զբաղվում համապատասխան իրավասու գերատեսչությունը, որոշել է փնովել այդ խնդիրը բարձրաձայնող Նաիրա Զոհրաբյանին:
Հոդվածից պատվերի կամ էժան շահարկան հոտ է բուրում, քանի որ պատգամավորի գործը հենց նման խնդիրների բարձաձայնումն է, մանավանդ երբ համապատասխան պետական մարմինները լռում են այդ մասին: Նույնիսկ եթե անգամ հաշվի չառնենք այն վիրավորական տոնը, որով Ռոբերտ Ամիրխանյանը հակադարձել է ԱԺ պատգամավորի նամակին, ապա պետք է նշենք, որ Ռոբերտ Ամիրխանյանին “պաշտպանելու” լավագույն տարբերակը կլիներ գոնե համեստորեն լռելը և այդ խնդիրը չբարձրաձայանելը, այլ ոչ թե անհաջող հրապարակման միջոցով հավելյալ ուշադրոթյուն սևեռելը խնդրին: Ի դեպ, այսօրվա կայքերից մեկում անգամ
հրապարակում էր եղել, որ Կոմպոզիտորների տանը գալիք ընտրություների առթիվ արդեն 10 000-ական դրամ են բաժանում, ինչը ամենաքստմնելի տեղեկատվությունն է, որ կարող է լինել մշակույաին օջախի մասին: Հոդվածագրին ի գիտություն:
Պետք է փաստենք, որ մշտապես նման խնդիրների կոծկումն ու չբարձաձրաձայնումն է եղել այսօրվա որոշ մշակությաին օջախների ճահճացման գլխավոր պատճառը, և նման ոգով շարունակելու դեպքում ամեն ինչ էլ ավելի է վատթարանալու, մանավանդ երբ “կա, բայց իրականում չկա” Մշակույթի նախարարություն: Իսկ պատգամավորը, որն ի դեպ ԱԺ ամենաակտիվ և լուսաբանվող պատգամավորներից է, նամակ է գրում վերոնշյալ խնդրի վերաբերյալ Ռոբերտ Ամիրխանյանին և խնդիր բարձաձայնում, արժանի է միայն աջակցության և սոլիդարության կոչերի: Եթե հոդվածի հեղինակը փորձում է փնովել պատգամավորին, ապա անուղղակիորեն փորձում է նաև կոծկել այն իրավիճակւ, որը կա մշակութային օջախում, իսկ նման հոդվածագրի որակավորումը հեշտությամբ կարելի է սահմանել:
Հ.Գ. Ի դեպ, հարկ է նշել նաև, որ “ժողովրդի կոմղից սիրված” արտահայտությունն էլ, հաշվի առնելով վերջին ժամամնակներում որոշ “սիրված” մշակութային գործիչների հայտարարությունները, անհիմն շռայլ վարձատրություններն ու աղմկահարույց գործունեությունը, դարձել են շատ հարաբերական: