ՏԱՏԻ ՋԱՆ, ԳՆԱ, ՄԵԶ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ՚

Sep 30, 2011 15:44


Ներկա գործադիր իշխանության այսօրվա կարեւորագույն խնդիրներից մեկը մեր երկրում աղքատությանհաղթահարումն է, բայց, դուրս գալով տնից եւ քայլելով պողոտայով, անցնելով գետնանցումներով (եւ ոչմիայն¤, հաճախ հանդիպում ես ձեռքը մեկնած մարդկանց: Եվ, անկախ քեզանից, մտածում ես, թե ինչով էզբաղվում մեր իշխանությունը, եթե ոչ այն հարցերի լուծմամբ, որպեսզի նման մարդկանց թիվը զգալիորենկրճատվի:

Դա ոչ պարզ իրադրության մի կողմն է: Բայց գոյություն ունի նաեւ մեկ այլ կողմ: Շատերին թվում է, թե բոլոր այն մարդիկ, ովքեր նստած են կիզիչ արեւի տակ եւ ձեռք են մեկնում, կոպիտ ասած բոմժեր են, անօթեւան մարդիկ: Չէ որ մենք հաճախ սրտի խորքում մտածում ենք, թե ինչու այդ մարդիկ չեն աշխատում, ապրում են ուրիշի աշխատանքի հաշվին:

Նման մտորումներով ես մոտեցա մի ոչ երիտասարդ կնոջ եւ... զարմացա նրա գրագետ, մտածված խոսքից: Լսելով իմ հարցը այն մասին, թե ինչն է նրան ստիպել զբաղվել մուրացկանությամբ, կինը մի պատասխան տվեց, որն անմիջապես փոխեց իմ նախնական կարծիքը:

Պարզվեց, որ այդ կինն ունի ե°ւ տուն, ե°ւ ընկերներ, ե°ւ նույնիսկ ընտանի կենդանիներ, այսինքն իր աշխարհը, որտեղ նա թաքնվում է ՙմարդկանցից, չարից՚, կարդում է Աստվածաշունչ խնդրելով Աստծուն, որ մարդիկ լինեն բարեսիրտ, հոգատար միմյանց նկատմամբ: Իսկ այն հարցին, թե փորձել է աշխատանք գտնել, չէ որ մուրացկանությունը ծանր վիճակից դուրս գալու, մեղմ ասած, այնքան էլ հաճելի միջոց չէ, նա այսպես պատասխանեց. ՙՍիրելիս, ուր գնում եմ աշխատանքի տեղավորվելու, ասում են. ՙՏատի ջան, գնա, հա°, մեզ երիտասարդներ են պետք՚: Ես ասում եմ, որ պատրաստ եմ անգամ զուգարան մաքրել, բայց նրանք կրկին պատասխանում են, որ իմ կարիքը չեն զգում: Ես ամաչում եմ, ամոթահար դուրս գալիս. ինձ ինչ-որ մի երիտասարդ արհամարհական տոնով պատասխանում է գնա, գնա: Այո, ես հասկանում եմ, որ նրանց երիտասարդներ են պետք, բայց ի±նչ անենք մենք մեծահասակներս՚:

Պարզվեց, որ ես սխալվել եմ մտածելով, որ բոլոր մուրացկաններն էլ պարզապես չեն ցանկանում աշխատել: Պարզվում է, որ նրանցից շատերը ցանկանում են, սակայն նույնիսկ զուգարան մաքրելու համար երիտասարդ, գեղեցիկ ու բարետես աղջիկներ են պետք: Չէ որ սովորական է դարձել, որ աշխատանքի են հրավիրում հենց նման աղջիկների: Եվ եթե դուք որեւէ մեկի ճաշակով չեք, ապա կարող եք մոռանալ աշխատանքի մասին. ձեր առջեւ բոլոր դռները կփակվեն:

Լավ, գործատուն ինքն է ընտրում, թե օվ է իրեն պետք: Բայց այդ դեպքում ինչ անեն այն մարդիկ, ովքեր 40-50-ից անց են: Այդ տարիքի մարդիկ դեռեւս կենսաթոշակ չեն ստանում (կենսաթոշակային տարիքը մեզ մոտ 63-ն է, այդ դեպքում բնական հարց է ծագում ինչպես ապրել այդ մինչեւ կենսաթոշակային տարիքը մնացած 8-10 տարին: Էլ չխոսենք այն մասին, որ կենսաթոշակն էլ մի բան չէ:

Բաժանվելով այդ կնոջից համոզված էի, որ թե° նրան, թե° այլ մուրացկանների ես հետայսու այլ աչքերով եմ նայելու: Դա ես, իսկ ինչ են մտածում այս մասին իշխանավորները:

Իհարկե, մարդկանց հիմնականում մուրացկանության է մղում աշխատանք չունենալու հանգամանքը, սակայն կան նաեւ մուրացկաններ (ընդ որում, ոչ այնքան մեծահասակ, ովքեր աշխատանք փնտրելու, աշխատելու փորձ էլ չեն անում: Ավելին կան այնպիսիները, ովքեր պարզապես ձյութի պես կպչում են, եւ, եթե որեւէ բան չեն պոկում, սկսում են անիծել, հայհոյել... Բացի այդ, մուրացկանությունն էլ մի յուրահատուկ բիզնես է դարձել, քաղաքը, թաղամասը բաժանված են ազդեցության գոտիների, եւ նույնիսկ հատուկ ՙնալոգ՚ հավաքողներ կան:


Previous post Next post
Up