Յուրիի մոր մազերը ճերմակեցին, կինը մենակ մեծացրեց երկու զավակներին, սակայն նրանք չեն համարում, որ իրենց հարազատն այլևս չկա. "Նա կա, քանի դեռ նրան հիշում ենք"...
Յուրան դեռ մանկուց զենքեր էր պատրաստում, անգամ իր համար մետաղի ջարդոններով հեծանիվ էր պատրաստել, որը տվեց բակում խաղացող տղաներին, որպեսզի չտանջեն խեղճ փողոցային շանը: Բայց ռազմի դաշտում անողոք էր, հակառակորդից տանկ էր վերցրել, իսկական տանկ, ոչ տանկանման...
Նա մինչև վերջին շունչը կռվեց ամենավտանգավոր կետերում: Մեր հաղթանակի ճանապարհին ամենավտանգավոր հատվածը եղել է 1992 թվականի գարունը: Յուրան սրան չհասավ, սակայն պակաս վտանգավոր տեղերով էլ չանցավ...
1992 թվի հունիսի 12...
15 օր էր մնացել արձակելու վերջին հաղթական փամփուշտները, պարելու հաղթական պարը, հաղթական տուն վերադառնալուն: Ասկերան-Նաիջևան ռազմական հատվածում շատերի հետ ընկավ և նա: Սակայն նրանք հավերժ են, նրանք հենց այնպես չընկան: Նրանք միացան հավերժի ճամփորդներին, որոնց արյունը հողի երակներում է, նրանք մեզ փրկեցին սխալվելու հնարավորությունից...
Շատ տարիներ են անցել, Յուրան ու իր ընկերներից շատերն այլևս մեզ հետ չեն, սակայն նրանք կան, կան մեր մեջ...Ես համոզված եմ՝ անկախության սերնդի յուրաքանչյուր ներկայացուցիչ իր մեջ կրում է Արցախյան հերոսամարտում ընկածներից մի մասնիկ: Ինքս իմ մեջ զգում եմ այդ հերոսին, որը հիմա հայրենասիրություն է կոչվում...
http://yerkir.am/am/news/8532.htm Յուրայի մարտական ընկերը` Մարտիկ Հայրապետյանը