Նանայախառը քաղաքականություն

Apr 19, 2012 17:13


-Լևոնի թիմի՞ց ես պապի:
-Հաաաա, հա, դու ու՞մ կողմից ես:
-Անկուսակցական:
-Է ես էլ եմ անկուսակցական, գիդաս թե իմ ջեբը դակումենտ կա՞: Իրանց վերջն ա գալու:
-Եթե վերջը գա, ի՞նչ ա փոխվելու:
-Գնդակահարություն: Հըմի որ դանակ տամ, Սերժին չես խփի՞:
-Չէ, ես մարդասպան չեմ:
-Բայց ես կխփեմ:
-Է խփի:
-Դադի եմ տալու դրան, անամոթ շան որդի...օօօօօօֆ, օֆ...(չեմ ուզում, որ մի օր սերը մեր դառնա երազ ու չքանա, այդ ցավին սիրտս չի դիմանա,  այ, այ, այ...(Նանայի երգերից))
-Ա մի քիչ ցաձրցրա էդ երգը այ շան որդի.......(Այդ ցավին սիրտս չի դիմանա, այ, այ, այ)
-Սաղ օրը ռույլին եմ եղել, թող այ մարդ...(վարորդ)

-Շուն, շան որդիներ…



Հ.Գ. Պապիկը քաղաքականության մասին էր խոսում գազելում՝ Նանայի «բարձրաճաշակ» երաժշտության ներքո:  Ավելի վատ բաներ էլ է ասել, ուղղակի չեմ գրում...պապը երանի էր տալիս 91-96 թվերին, իսկ երբ հիշեցրի կանաչ նավթավառի, անլույս, անհույս տարիների մասին, թեման փոխեց, հիշեց, որ ամբողջ Ապարանի ջրերի հարցով ինքն էր զբաղվում, որ ամբողջ կյանքը տրակտոր է քշել, որ 2008-ին ուզում էր խանգարել նախագահի երդման արարողությունը...Քաղաքական թեժ քննարկման ժամանակ երբ վարորդն ասաց` Լևոնի հերն էլ անիծած, պապը պատասխանեց.
-Համարդ տուր, տամ Լևոնին, ինքը կասի...տո էդ երգը ցաձրցրու...(Աչքերդ, որ նայում են ու հայացքով ինձ ասում են,,,)
Previous post Next post
Up