Ո՞նց եք :)
Ես ոնց որ թե լավ եմ: Մոտ 2 տարվա մեջ, ինչ էստեղ չեմ գրում բավական բան է փոխվել:)
Ամեն ինչի մասին հիմա չեմ գրի, բայց էս տարվա՝ իմ համար ամենակարևոր իրադարձության մասին կգրեմ:
Էս տարի ամռանը ձայնագրեցի Կոմիտասի 15 երգ, առանց նվագակցության: Արդեն մոտ մեկ ու կես տարի է ինչ երգում եմ, հիմնականում Կոմիտասի երգերը և այլ հայ ավանդական, ժողովրդական երգեր: Էնքա՛ն մեծ ծավալ ու խորություն ունի մեր երաժշտությունը: Էս ընթացքում ուսումնասիրել եմ և շարունակում եմ ուսումնասիրել Կոմիտասի «Հոդվածներն ու Ուսումնասիրությունները» ու այլ նյութեր ավանդական երաժշտության, երգի մասին ու ամեն նոր բացահայտելով, անընդհատ զարմանում, հիանում եմ մեր ժողովրդի ստեղծածով ու Կոմիտասի հանճարով:
Ես որ նայում եմ թե ինչե՛ր ունենք, ինչքա՛ն բան կա սովորելու, անելու... չգիտեմ ինչի՞ց սկել ու ո՞նց հասցնել:
Սա իմ յութուբի ալիքն է՝
http://www.youtube.com/user/MariamKanayan, որտեղ կգտնեք իմ 15 ձայնագրությունները: Ձեր կարծիքն էլ ինձ շատ հետաքրքիր կլինի: Սովորաբար մարդիկ չեն կողմնորոշվում ինչ ժանրի երգչուհի եմ: Երևի դեռ ինքս էլ չգիտեմ, եթե հարցնեն՝ կասեմ ժողովրդական:)
Սա էլ Կոմիտասի իմ ամենասիարծներից` «Լուսնակն Անուշ»-ը ու խոսքերը (չնայած բոլորն էլ ամենասիրած են ;)):
Լուսնակն անուշ, հովն անուշ,
Վա՜յ լե, լե, լե. լե . վա՜յ լո, լո, լո, լո,
Շինականի քունն անուշ,
Երնե՜կ, էն օրեր, որ կելնենք սարեր:
Ծագեց լուսնակն երկնուց,
Վա՜յ լե, լե, լե. լե . վա՜յ լո, լո, լո, լո,
Հովըվի փողն էր անուշ,
Երնե՜կ, էն օրեր, որ կելնենք սարեր:
Click to view