Ես շաաաաատ վաղուց է ինչ Կենդանի մատյան չեմ մտնում, բայց ուզում ձեզ ծանոթացնեկ իմ շա՜տ շնորհալի ընկերուհու, Կենդանի մատյանում նորեկ՝
anahittihana ի հետ: Կարծում եմ կհավանեք իր գրածները: Ահա դրանցից մեկը մեկը՝
Оригинал взят у
anahittihana в
Հայ կինո. «Հնձան»Հայկական ֆիլմեր, որոնց «տեղը» չգիտենք:
«Հնձան»
«Հնձան» ֆիլմը նկարահանվել է 1973 թվականին Հայֆիլմ կինոստուդիայում:
Տևողությունը 77 րոպե է (2098 մ):
Ռեժ. Բ. Հովհաննսիայն,
սց. հեղ. Ռ. Հովսեփյան,
կոմպոզ. Ռ. Ամիրխանյան,
օպեր. Մ. Շահբազյան,
գեղ. ղեկ. Ա. Տարկովսկի:
Դերերում. Սոս Սարգսյան, Ա. Թումանյան, Գ. Ջանիբեկյան, Գ. Նովենց, Ա. Շերենց և ուրիշներ:
Նախ շատ զարմացա և ուրախացա, որ ֆիլմի գեղարվեստական ղեկավարը Տարկովսկին է, հետո ինձ շատ ոգևորեց դերասանական կազմը:
Ֆիլմում պարբերաբար կրկնվող տեսարան.
երեխան քայլում է գնացքի գծերով, հետևից անորոշ հեռավորության վրա տեսանելի է գնացքը, որը ծխի քուլաներ է օդ բաց թողնում: Երեխան սպասում է: Ֆիլմի ողջ ընթացքը սպասում է, որը արտահայտվում է կրկնվող կադրերով`կայարանում սպասող երեխան` մեկ անձրևին, մեկ լուսաբացին, մեկ մայրամուտին: Երեխան հավատացողն է: Նա ամեն օր գալիս է հորը դիմավորելու: «Գնացքները ուշանում են, իսկ նա`երբեք: Նրանով կարելի է ժամացույցը ուղղել»:
Հոր մահվան մասին փաստող նամակը ստանալուց հետո մայրն ամուսնացել է:
Մայրը չի սպասել, չի հավատացել:
Իսկ տղան հավատացել է ու երևի տղայի հավատն է, որ հորը տուն է բերել, որ հորը ապահովության մեջ է պահել, երևի դժվար է մեռնել, երբ ինչ-որ մեկը հավատում է, որ դու ողջ ես:
Հետո հայրը պիտի նորից մարտի դաշտ գնար ու զոհվեր:
Միայնակ թափառող ու պտտող այդ երեխան, որ սպասում է հորն ու կարոտում` մորը:
Այնքան մենակություն զգացի այդ երեխայի մեջ: Այնքան կարոտ:
Ֆիլմում երեխան ընկերանում է մի մարդու հետ, ով ճամպրուկով հետը գրքեր է պտտում, խոսում գրքերից, երկուսն էլ երեխա էին, երկուսն էլ հավատացող էին, երկուսին էլ շրջապատը չէր ընկալում:
Ինձ մոտ այն տպավորությունն է, որ այդ անտուն մարդը, ֆիլմի հեղինակի կերպարն է, ճառողն է, փիլիսոփայողն է, պատմողն է:
«Պատերազմի ժամանակ հացի գինն է բարձրանում, պատերազմից հետո`գրքերի»:
Ֆիլմը նայելուց մտածում էի`ինչի է ֆիլմի վերնագիրը «Հնձան»:
Խաղողը` հասունացած ու սպասված բերքը, որը հետո տղայի «երազում» պիտի տրորվեր ու ճզմվեր տղամարդկանց ոտքերի տակ (պատերազմ էր ու գյուղում չկային տղամարդիկ, ու տղամարդու ներկայությունը երևի լիաժեք ընտանիքի սիմվոլ էր), պիտի երջանկության պատրանք ստեղծեր, խաղողը, որը պիտի գինի դառնար ու պիտի լցներ ապահով ու երջանիկ կյանքի կարասները: