Էլի Մերձդնեստրում կալանավորված Էռնեստ Վարդանյանի մասին

Aug 10, 2010 02:35

Մեծ է  նախկին նախագահների դերը քաղաքականության, խաղարարության, հասարակական հնչեղություն ունեցող տարբեր հարցերի շուրջ: Իրենց ակտիվությամբ հայտնի են եղել ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմմի Քարտերը, ով զբաղվում էր մերձավորարևելյան խաղաղարությամբ,  Բիլ Քլինթոնը, ով ասենք կարող է հասնել Հյուսիսային Կորեա` իր հետ հայրենիք տանելու կալանավորված ամերիկացի լրագրողին: Աշխարհին իրենց ակտիվությամբ առաջին դեմքերից հայտնի են նաև Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսարիին, Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերը, Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստեյնը, մեզ մոտ ակտիվ միջազգային կյանքով է ապրում Ռոբերտ Քոչարյանը: Կարծում եմ` Արցախի նախկին առաջին դեմքերը չպետք է բավարարվեն միայն ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի կոչումով, այլ ծավալեն նախկին առաջին դեմքերին հատուկ գործունեություն: Օրինակ, հաշվի առնելով Մերձդնեստր-Արցախ հարաբերությունները, Տիրասպոլ կարող է գնալ Արկադի Ղուկասյանը` որպես Արցախի Հանրապետության նախկին նախագահ` խնդրելու ազատ արձակել Էռնեստ Վարդանյանին:


Արկադի Ղուկասյան, Արցախ-Մերձդնեստր, Ռոբերտ Քոչարյան, Էռնեստ Վարդանյան

Previous post Next post
Up