(no subject)

Sep 12, 2018 21:39

Ալիևը իհարկե ՀՀԿ֊Քոչարյանին Հայաստանի ներսում այս քայլով փչացնում է։ Սպանում է։

Բայց իրեն պետք է Ադրբեջանի սուլթանատ ֆոնին ամեն գնով, ամեն ձև Հայաստանը հավասարացնել իր ռեժիմին։ Իսկ ըտեղ դրսի խաղը իր համար ավելի կարևոր է։
Ալիևը շատ լավ հասկանում է, որ ՀՀԿ վերջացավ, իսկ ժողովդրավար իմիջով Հայաստանը մեծագույն սպառնալիք է իր համար բոլոր առումներով։

Մնում է Հայաստանում ժողովդրավարության ճգնաժամին նվիրված խորհրդաժաղով անի Բաքվում․ Վանյանով ու Արփինե Հովհաննիսյանով։
ՈՒ ստեղ ՀՀԿ֊ն հայտնվում է թակարդում։ Ընդունի Ալիևի օգնությունը՝ հարված է, մերժի՝ սաղ հակա խաղը փլվում է։

Էս հարցում խիարը թարս աճեց, Սորոս չէ, Ալիևի հետ մի շարքում։

ՈՒ ասված է Հայոց քաղաքական Կտակարանում, մի ապավինեք դրսի ուժերին, ոչ հյուսիսում, ոչ արևմուտքում, ու մի ծառայեք դրսին, որ սեփական ժողովդրին ստրկացնեք ու թալանեք։ Թե չէ խիարը թարս կաճի ու վախկանալի կլինի։
Ամեն։

Мозговедение, Элита лавочников, Էշիզմ, Война, Անդրանիկություն, Конспирасья, Технологии

Previous post Next post
Up