(no subject)

Sep 12, 2018 14:38

Հիշելով հայ հնարամիտ, պրպտուն ու ֆանտոմներ սիրող ուղեղը մի բան գրեմ, որ ահագին մարդ գրել է։
Դե աջակցեմ այդ մարդկանց։

-Իշխանությունը չի։ «Վարչապետը ուզում է որ փագենք», նման մի բան, «դատավորը զանգել է» և այլն։ ՈՒղարկելու են Եվրոդատարան, ժողովդրավարական իմիջ, բան և այլն։ 1000 այլ ներգործելու ձև կա, եթե պետք էր գազ տալու։


֊Չեմ կարծում, որ Արևմուտքին ձեռք չի տալի Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող թայֆի անդազահան անելը, ու թեկուզ իրենց պատկերացումներով կես֊քայլ կատարած երկրին պիտի վնասեին։ Հեղափոխությունները պիտի զարգանան ու շատանան։ Արևմուտքը չի։

-ՈՒղղակի հարված է ԱԱԾ֊ին ու Վանեցյանին, ինչը ռուսներին հեչ ձեռք չի տալիս։ Ռուսները չեն։

-Ասեմ նաև, որ դնողը ամսի 8-ից փորձել է տարածել ու չի կարողացել։ ԱՄՆ ու Ռուսաստանը նման խնդիրները լուծում են վայրկյանական։ Մարդիկ կնեղանան նման պրոֆեսիոնալ թուլության կասկածից։ Նաև 1000 այլ ձև ունեն ներազդելու։
Մեր մեջ ասած էլ, երկուսն էլ թքած ունեն, որովհետև մեծ խնդիր չկա, իրենց հոգսերի ֆոնին էլ՝ ուղակի հետաքրքիր չի։

֊Սեպտեմբերի 8֊ին եղել է Պուտին֊Փաշինյան հանդիպումը։ Սպասել են, տեսել որ իրենց ուզածը չի, ու նոր գիշերը սկսել են մի կերպ, գեղավարի տարածել։
Ի վերջո անգլախոս սեգմենտով չեն կարողացել (բալը թանգ է), երեկ էլի ներսից են ստիպված արել։ Դե փող չեն ծախսել, այդտեղից էլ օպերացիայի ցածր գեղարեստական մակարդակը։
Էդ չծախսելը կամ հատկացված բյուջեն՝ գողանալը ինձ արդեն ծանոթ բաներ է հիշացնում։
Երբեմն բանանը ուղակի բանան է։

ՀԳ Իմ հայերենն էլ է ռուսերենի ազդեցության տակ, ու երբեմն միտքը ճիշտ չեմ գրում, ուստի Saakyan, Grach, Arutyunyan լրիվ հասկանալի է որտեղից է։

Անկապ, Элита лавочников, Версия, Հայաստան

Previous post Next post
Up