(no subject)

Aug 24, 2018 23:27

Ընդիմության ոչ իշխանական հեղափոխական մեծ հատված ունենք:
Ազնվության վրա չեմ կասկածում, բայց նաև չեմ քննարկում: Տարիներով ու նույնիսկ տասնամյակներով պայքարել են հակաազգային վարչակարգի դեմ:

Եկավ բաղձալի պահը ու հանկարծ պարզվեց, որ հաղթող ուժը իրենց կարիքը չունի: Ընդհանրապես: Էն կաշառակեր ապարատին դեռ հանդուրժում են, բայց նախկին քաղաքական դեմքերին, և իշխանավորներին, և ընդիմադիրներին՝ ոչ:
Հեղափոխությունը իր տրամաբանությունը ունի՝ առաջին կետը լոյալությունն է, վստահությունը մարդու նկատմամբ:

Իսկ մարդիկ տասնամյակներով սպասել են, ծրագրեր են կազմել, երազել, ու հանկարծք պարզվում է ինչպես իրենք ավելորդ մարդ էին նախկին իշխանության ժամանակ, այնպես մնացին ավելորդ և այժմ:
Դաժան հայտնագարծություն է:

Պիտի ասեմ, որ այնպես չէ, որ այդ մարդիկ այս շարժմանը չեմ մասնակցել: Մասնակցել են շարքային զինվորի կարգավիճակով, չնայած իրենց ասվել է, որ դուք հարթակում պետք չէք:

Մասնակցելը մասնակցեցին, բայց չեն հաշտվում այն մտքի հետ, որ էլի մնում են ընդիմություն, բայց այս անգամ այլ կարգավիճակով։

Մի քանիսը հիմար խաղերի մեջ մտան իշխանությանը ֆրոնդյոր ուժերի հետ ու իրենց կապերը իշխանության հետ ընդհանրապես կտրեցին: Մյուսները համարում են, որ իրենց տեղը ուրիշներն են զբաղեցրել, երիտասարդ ու անփորձ, այլ տելականներով:

Այդ երևույթի առավել ցայտուն օրինակը Մաո Ձե Դունի մարտավարությունն էր «մշակութային հեղափոխության» ժամանակ. դիմել հայրերի գլխի վրայով որդիներին, շրջանցելով, կտրելով քաղաքական կյանքից մի սերունդ, որ իր հենարանը դարձնի նրանց, ովքեր հներին ոչնչով պարտական չեն, չունեն անցյալի կապերը և որոնց համար ինքը առաջինն է և միակը, ոչ թե հերթականն է ավելի վաղ սկսած շարժումներում:
Նույնը արել էր Ստալինը ավելի վաղ, Սահակաշվիլին ավելի ուշ, արել են ու կանեն բոլորը, երբ ուզում են նոր մարդ ու երկիր ստեծել՝ կտրելով նախորդ կյանքի իներցիայից:

Այս հնարքով կարճ ժամանակով հնարավոր է հաղթել, պարտադրելով այլ, ավելի ռադիկալ օրակարգ ու ավելի բարձր տեմպ, սակայն բոլոր փորձերը այդ հնարքով նոր, պատմության մաքուր էջ բացել ի վերջո տապալվում են, եթե հին ընկերները ու բնակչության հիմնական զանգվածը մնում է և երբ վերականգնում է խաթարված սերունդնրի կապը՝ գցելով տեմպը և ճշգրտելով օրակարգը: Վերջին օրինակը Վրաստանն է Սահակաշվիլուց հետո:

Առավելևս դա ճիշտ է և արագ է կատարվում, երբ նախորդ սերունդը շրջանցելու փորձը չի ուղեկցվում զանգվածային տեռորով և մի քանի սերունդ կոշտ բռնատիրական ճնշումով: Ֆիզիկական ոչնչացման ու կոշտ երկարատև ճնշման դեպքում դեռ հնարավոր է, բայց եթե մարդիկ մնում են, ազատ գործում են, ազատ ընտրություններ են կատարվում, գաղափարական, քաղաքական սերունդ են տալիս, ապա հեղափոխական ավյունի թուլացմանը զուգահեռ այլ ուժերի ուժեղացումը, և հետևաբար բախումը ու երկար պայքարը չկանխորոշված ելքով անխուսափելի է:

Մնում է հասկանալ, այդ բախումը ինչ կազմով կլինի. հները նորերի դեմ՝ անկախ սերնդից, թե ավագները ընդեմ երիտասարդների՝ անկախ գաղափարական ճամբարից և նաև անկախ իրավիճակի գիտակցումից: Ըստ այդ կազմի կորոշվեն նաև երկրի օրակարգերը:
Ընտրությունը երկու ընդիմադիր սերունդների առաջնորդների խոհեմությունից է կախված:

Երկու կողմն էլ ունի շտապելու գայթակղություն ու չհասցնելու վախ: Սակայն հեղափոխությունից հետո առաջիկա և առաջին ընտրությունների նախընտրական թոհ ու բոհի մեջ՝ հուսով եմ երկու կողմն էլ չեն անի քայլեր, որոնք դուրս են ապագա երկխոսության տրամաբանությունից:
Զուտ մտավարժանքներ։

մտավարժանքներ, Мозговедение, Конспирасья, Հայաստան, Մթքովս անցավ, Технологии

Previous post Next post
Up