(no subject)

Aug 15, 2018 20:14

Այսօր հասկացա, թե ինչու եմ գնալով ավելի շատ սիրում կնոջս։
Երեխաները ապրում են իրենց ժամանակով, կյանքը նույնպես։ Զգում եմ, որ մեջս չի, կողքով է։ Իրենք իրենց ժամանակի մեջ գնում են առաջ, իսկ ես մնում եմ։
Ծնողները կամ արդեն գնացել են, կամ գնալու են։
Իմ հիշողության զգալի մասը մարդիկ են, որոնք արդեն չկան։
Կինս միակ բանն է որ կապում ինձ իմ անցյալի հետ, ներկայում ու ապագայում, որ եղել է ու մնալու է։ Իրար հետ ենք գնում։
Ինքը իմ ժամանակն է, երբ ես դեռ երիտասարդ էի, ու իրա հետ ես միշտ նույն երիտասարդն եմ, երբ իրան հանդիպեցի։ Ու ինքն է իմ երիտասարդությունը։ Մնացածը փոխվելու է, այդ զգացումը ոչ։

Չէ, ղալաթ չեմ արել, ուղղակի ուզում եմ գրել։

մտավարժանքներ, անձնական, Կին, Մարդ

Previous post Next post
Up