(no subject)

May 23, 2017 16:32

AM
Աշխատող ենք փնտրում Garoon Resort by Picnic ի համար և չենք կարողանում գտնել:
Փնտրում ենք հավաքարար Անտառուտ գյուղում 80000 դրամ աշխատավարձով, առավոտյան 8 :30 ից մինչև 17:00. Ոչ ոք չի համաձայնվում: Մեքենա ենք փնտրում, որ աշխատակիցներին Garoon Resort by Picnic ից իջացնի Անտառուտ գյուղ և հակառակը, ամեն օր 4 կմ համար ուզում ենք 500 դրամ տալ չեն համաձայնվում, այսինքն օրը 1000 դրամա ստացվում: Պատրաստ ենք նաև 1500 դրամ տալ օրեկան էլի չի համաձայնվում:
Խոհարարին ասում ենք կլինի դու առավոտյան նախաճաշի համար ամեն ինչ հետդ գյուղից բերես մենք քեզանից գնենք քո գյուղական ապրանքը ՔՈ ՈՒԶԱԾ ԳՆՈՎ (կարագ, սմետան, մածուն, ջեմ, լավաշ, միս և այլն) և պլյուս 150000 դրամ աշխատավարձ տանք , պլյուս էն չհամաձայնվող տաքսիստով տանենք բերենք գործի, չի համաձայնվում:

SM
Մենք սենց մի գյուղի կողքը տարիներով հանգստանում էինք։ Չէի կարողանում համոզել մարդկանց, որ փողով մեզ ուտելիք բերեն քաղաքից։ Թանկով։ Վատով։ Ամեն ձեւ։ Վերջը ես մեքենա առա, քանի որ հասկացա, որ անհույս են։ Համ էլ մարդկանց չուզեցա անհանգստացնեմ։ Բայց տենց կյանքից գոհ չէին, փող չկար, գործ չկար։
++++
Ընդհանրապես էլիտիզմը նախկին լիբերլաների ռեակցիան է հետամնաց հասարակությանը, երբ ճանաչեցին սեփական ժողովդրին ու տեսան, որ. а че горбатится, главное картошка, водка, Нюрка на сеновале и аккордеон с балалайкой на печи, нахуй вкалывать? бляяя. Հոգևոր մի տարօրինակ գոյավիճակ, երբ մարդը ապրում է միայն այսօրվանով:
Եվ նախկին սեմինարիստ Ջուղաշվիլին գնահատեց Իվան Ահեղին, որ ծույլ ու խմող մասսային ջարդելով քշի դեպի պայծառ ապագա:

Հայերի դեպքում տարբերություններ կան, կարգավիճակ, ստատուս, դա է հետաքրքրում մարդկանց, դա է կարևորը: Իբր ազատ ֆերմեր են, գրեթե ձեռներեց, բիզնեսմեն, ու հանկարծ իրենց պրոլետարիատ են ուզում դարձնել:
Ռուսաստան կարելի է, ոչ ոք իրենց չի ճանաչում, իսկ այստեղ՝ վարձու աշխատուժի կարգավիճակը գեղամեջ-խանթի դուռը սոցիալական սանդղակում ցածրացում, իջեցում է, դեմքի, համայնքի հարգանքի և այդ համայնքում իր տեղի կորուստ է, ինչը անընդունելի է, եթե նույնիսկ կորցված է ամեն ինչ:

Այդ ամենում առկա է իր տրամաբանությունը, որոշակի սուտ իշխանական վրացականությունը, որի վրա մենք ծիծաղում էինք, և երբեմն նախանձում: Բայց այս արձագանքը հոգևոր թշվառության ցուցիչ է, նեքրին դատարկության, երբ արտաքին էֆեկտները աշխատանքից և իրական բարեկեցությունից ավելի կարևոր են:
Ինչքան ավելի քիչ է փողը և կրթության որակը, այդքան ավելանում են ավարտական արարողոթյունների քանակը և ճոխությունը: Առաջ մեկ ավարտական էր, հիմա դառավ երեք, գումարվեցին 4-րդ և 9-րդ դասարանները ևս, իրենց ցուցամոլությամբ և անիմաստ ծախսերով:.
Կարելի է ասել. ախքատացած ազնվականներ, որոնք կորցրել են ըստ իրենց ամեն ինչ բացի պատվից: Բայց իհարկե այդ պատիվը ռամիկի պատկերացումն է պատվի մասին, ոչ թե աշխատող, աշխատավոր մարդու:

Իհարկե գործընթացը երկկողմանի է, նույն որակն է գործատուների մոտ: Մեր հարստացածը չի կարող լինել համեստ և պարկեշտ: Եթե քեֆ է անում, ապա պարտադիր պիտի ամբողջ թաղը չքնի իր հրավառությունից ու բարձր երաժշտությունից, մեքենայով ճռռացնի, աղմկի, օդ կրակի, պահի իրեն կատարյալ անասունի նման ուրախության պահին, որ բոլորը տեսնեն, որ ինքը կաաաա, ինքը արեց, որ կարող է լինել շռայլ և ուրիշներից առավել, որ ոչ թե ուրախանա, այլ հենց նախանձ առաջացնի, և դրանով ուրախանա: Մենք նույնիսկ ուրախանալ չգիտենք, այնքան երկար ենք ապրել վատ և շատ վատ:
Իսկ աշխատանքի մեջ, հակառակը, մինչև վերջին կոպեկը կռիվ կտա, քրտնաքամ կանի ու մի վայրկյան չի տատանվի, իր ենթականերին պարտադիր պիտի կզզցրած պահի, թե չե կուտեն: Կոշտ, վայրագ բիզնես է, առանց զսպանակների:

Եվ երկու հատվածն էլ իրար ատում են, քանի որ ոչ աշխատղներն են համարում այդ նորահարուսներին կարգավիճակը լեգիտիմ, թե չե իրենց սեփականն էլ պիտի ստիպված ընդունեին ու հաշտվեին: Ոչ էլ գործատուներն են պատրաստ վայրի կապիտալիզմից հրաժարվեն, քանի որ չեն ուզում լինել ուղղակի հարուստ, այլ ուզում են լինել իշխան, արտոնություններ ունեցող, իր իրավունքներով ուրիշներից առավել:

Այս ատելության ու նախանձի մեջ էլ փորձում են վերգտնել իրենց: Բայց իհարկե ամենակարևորը հասկանալն է, որ եթե մեկը ուզում է Ստալին ու Պոլ Պոտ ժողովրդին աշխատացնելու համար, ապա պիտի հիշի, որ իրենք էլ են ուզում Ստալին ու Պոլ Պոտ՝ վերնախավին աշխատացնելու համար:
Ըսենց մի բան: Եվ իհարկե, ничего слишком, կան լիքը այլ մարդիկ և երևույթներ, լավ և վատ, սա միայն շատերից մեկն է:

Սոցիալ-տնտեսություն, Անկապ, Элита лавочников, Էշիզմ, Հայաստան, Հայկական հեթիաթ

Previous post Next post
Up