«Մեր ժողովրդի փրկությունը նրա հոգեկան զարգացման մեջ է, նրա մտավոր վեհության և մեծության մեջ։ Եթե մշակույթը դուրս դրվի, կընկնենք քաղաքակրթության ծխնելույզի տակ կամ կդառնանք մեքենայի մաս կամ՝ խանութպան». հայ մեծ գրող Կոստան Զարյանի խոսքերի տրամաբանությունը հիմանավորում է նաև Երևանի ճարտրապատեկան համալսարանի «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթների ղեկավար, Կաթողիկե Սուրս Աստվածածին եկեղեցու սպասավոր Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը։ Նրա համազմամբ` հենց ազգաին երգն ու երաժշտությունն է եղել այն ակունքը, որից սնվելով մեր նախնիները կարողացել են պահպանել անկոտրում ոգին ու գոյատևել պատմության հարտև պայքարում։ Նրա համոզմամբ` հայոց բանակում այսօր ևս այդ ոգին է պետք ամրապնդել, որվհետև հաղթանակները ոգուց են ծնվում։
«Հռոմը գնում է կործանման, որովհետւ երգիչները դադարել են դաստիարակելուց և միայն զվարճանում են»,-գիտակցելով երգի, երաժշտության հսկայական ազդեցությունը մարդու հոգեբանության վրա, գրում էր հույն պատմաբան Լուկիավիոսը դեռևս մեր թվարկության սկզբում։ Այդ գիտակցությունը մեր ազգային մշակույթը սնուցող երակն էր ավելի վաղ ժամանակներում։ Հայրենասիարական երգի, անգամ պարի մոգական ուժը մեր նախնիներին բազմիցս տարել է աներևակայելի սխրանքենրի, որոնցով լի են մեր պատմության արյունոտ, բայց միաժամանակ հերոսական էջերը։
«Հայերնասիրական, մասանվորապես ռազմի երգերի մեծ մասը ծնվել են օրհասական պահերին ու մարտից առաջ ուժ տվել հայ զինվորին ու հայդուկին։ «Սասուն» ազգագարական երգի-պարի համույթի ղեկավար Անդրաանիկ Սարկավագ Մանուկյանի ներկայացրած երգը՝ նվիրված Վարդան զորավարին, երգում էին դեռևս 5-րդ դարում:
Դժվար է գերագնահատել նաև մարտական պարերի դերը, որոնք կռվից առաջ հայ մարտիկի ոգին բարձրացնող գերբնական ազդեցություն են ունեցել։ Մեզ հասած պարերեից առավել հայտնի է Տարոն աշխարհում ծնված յարխոշտան, Անդրանիկ Մանուկյանի պարզաբանմամբ՝ ծափպարը, որն իրականում մեկանբանվում է որպես զենքի ընկեր և խորհրդաշում է հավատարմությունը զենքին։ Ժամանակին պարը ստեղծել են հայդուկները ու պարել են այնպես, որ ծափերի ուժից ձեռքերի ափերը ճաքել են:
Աղբյուրն`
այստեղ: