Երազ (խոսք+նոտա)

Aug 28, 2011 21:34

ժողովրդական

Խոսք` Ս. Շահազիզի, գրառումը Կոմիտասի

Ես լսեցի մի անուշ ձայն, -
Իմ ծերացած մոր մոտ էր, -
Փայլեց նըշույլ ուրախության,
Բայց ափսո՜ս, որ երազ էր:

Կարկաչահոս աղբյուրն այնտեղ
Թավալում էր մարգարիտ, -
Նա հստակ էր, որպես բյուրեղ,
Այն երազ էր ցնորամիտ:

Եվ մեղեդին տխուր, մայրենի
Հիշեց մանկության օրեր.
Մորըս համբույրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր:

Կըրծքին սեղմեց կարոտագին,
Աչքերս սրբեց - շատ թաց էր, -
Բայց արտասուքս գնում էին...
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր...


hayfon, Айфон, խոսք, նոտա, Ազգային երգ, Կոմիտաս, Երազ, ՀայՖոն շարժում, ժողովրդական երգ

Previous post Next post
Up