Կովկասի քաջե'ր, գնանք Մուշ - Սասուն,
Մեր քույր - եղբայրներ մեզ են սպասում,
Անդրանիկը քաջ յուր ընկերներով
Շարժվում է առաջ Սասնա կողմերով:
Կովկասի քաջեր խմբեր կազմեցեք,
Քաջ Անդրանիկին օգնության հասեք,
Առած իր շուրջը ֆիդայիք ութսուն`
Մաքրեց ճանապարհ դեպի Մուշ - Սասուն:
Կովկասի քաջեր, առյուծի ձագեր
Հեծեք ձեր ձիեր, կապեցեք զենքեր
Օրհնյալ տիկիններ, Հայոց օրիորդներ
Ծախեք ձեր զարդերը, գնեք փամփուշտներ:
Մոտ է գարունը, շուտով կբացվի,
Հայոց քաջաց ձայնը շուտով կլսվի,
Անդրանիկը քաջ կանգել է առաջ
Խավարին ընդեմ կուզե պատերազմ
Սուլթան սարսափած, ճարը կտրված,
Հազար ոսկի է գլխին խոստացած:
Click to view