Գալդ բարի :)

Jun 03, 2011 18:04

                                 

Երեք օր է, ինչ ամառը նորից, ըստ օրացույցի, մտավ մեր առօրյա ու անցավ իր «աշխատանքային» պարտականություններին: Պարտականություններ, որոնք մի կողմից հաճելի են մեզ համար, մի կողմից տհաճ: Դեռ հունիսն է, բայց էնքան շոգ է, որ ալարում ես շարժվել, մի տեղ գնալ, նամանավանդ երթուղայինով. ուղղակի խեղդոց է: Ուսանողների մոտ էլ քննաշրջանն է իր կարգուկանոնը հաստատել: Դե ես էլ բացառություն չեմ: Մեծ ցանկություն կա ուզածդ գործով զբաղվելու, բայց էն միտքը, որ մի քանի օրից էլի ընկնելու ես քննական եռուզեռի մեջ, հանգիստ չի տալիս: Երեկ մտածում էի` ոնց եմ պաշտպանելու կուրսայինս, էսօր արդեն հունիսվեցյան քննությանս մասին եմ մտածում ու էսպես մինչև էս ամսվա վերջ: Շոգերն ու տոթն էլ մի կողմից: Էլի նվնվոցը սկսվեց, կարճ ասած

Մի քիչ էլ լավ բաների մասին: Շուտով արձակուրդները կսկսվեն, վայ, մոռացել էի, ոչ ինձ համար. ես դեռ պրակտիկա ունեմ, բայց, ամեն դեպքում, նոր բան սովորելու` էս 3 տարվա ընթացքում սովորածս ինչ-որ չափով կիրառել սովորելու ակնկալիքով եմ գնալու:

Հ.Գ. . Հաջողություն բոլոր քննություն հանձնողներին:

արձակուրդ, ամառ, ուսանող, քննություն, կրթություն

Previous post Next post
Up