ՊՆ պահեստում միայն հին համազգեստ է եղել :)

Jul 23, 2012 19:05


Էսօր տուն եմ մտել (մոտ կես ժամ առաջ), ինչ տեսնեմ… Հին զինվորական համազգեստ։ Զարմացա, եթե եղբայրս եկած լիներ, նոր համազգեստ կլիներ կախած։

Մեկ էլ ինչ հիշեմ… Երեկ պապային զինկոմիսարիատից ծանուցում էր եկել, որ ներկայանա։ Ինչ-որ զորավարժություններ են կազմակերպում, տարել էին Չոբանքյարա (էդպես ասաց, հեսա նայեմ, տեսնեմ՝ որտեղ ա)։

Ու էսպես պապան մի շաբաթ պետք է գնա զորավարժությունների։

Մոռացա գրել, որ պապան չի ծառայել, բայց ավագ լեյտենանտ է։

«Ես»

Previous post Next post
Up