Բանակի կենացը

Jan 28, 2012 15:59




Արդեն լույսը բացվել էր։ Ծերունին վեր կացավ, դանդաղ հագնվեց, բացեց մուտքի դուռն ու դուրս եկավ բակ՝ հավերին կուտ տալու։ Երբ վերադարձավ, կինն էլ էր արթնացել. նախաճաշի պատրաստություն էր տեսնում։ Կռացավ, փայտի մի քանի կտոր գցեց մխացող վառարանի դռնակից։ Ճաշը հոտը տարածվեց սենյակում։ Ամեն ինչ կարծես պատրաստ էր։ Նա մի հայացք գցեց սեղանին. մի բան պակասում էր. իր «քաշած» խաղողի օղին։ Կնոջը պատվիրեց բերել շիշն ու մի բաժակ։ Այ հիմա կարելի է նախաճաշել։

Ծերունին կիսով չափ լցրեց բաժակը, բարձրացրեց վեր։
-Բանակի կենացը, խաղաղ, անփորձանք,- ասաց սովորության համաձայն ու մի ումպով դատարկեց...


Նա գիտի՝ ինչ է նշանակում բանակում ծառայել. Խորհրդային Միության ժամանակ երկար տարիներ ծառայության մեջ է եղել, բանակ է ճանապարհել որդուն ու չորս թոռներին։ Հիմա հինգերորդն է ծառայության մեջ։ Հինգերորդը։ Վերջինը։ Ամենափոքրը...

Արդեն մեկ տարի է՝ պապս կրկնում է այս կենացն ամեն առավոտ, ամեն Աստծո օր՝ սկսած այն օրվանից, երբ եղբայրս զորակոչվեց բանակ։

Հ.Գ. Շնորհավո´ր տոնդ, Զինվո´ր։ Լինես ու մնաս պապերիդ պես։

պապս, բանակ, զինվոր

Previous post Next post
Up