Գրել մի բան, որի հետ բոլորն առանց այդ էլ համաձայն են և եթե ոչ բոլորը, համենայն դեպս՝ տվյալ պահին գաղափարապես իշխող մեծամասնությունը,- սա չի կարող լինել գրականության խնդիրը: Նրանք, ում պատկանում է վաղվա օրը՝ եթե գրողը ճգնում է հաճոյանալ անգամ այդպիսի հալածյալ փոքրամասնությանը, արդեն գրող չէ: Երբեմն, այո, հարկ է, իսկական գրող լինելու համար, լինել
(
Read more... )
Սակայն չպետք է մոռանալ նաև, որ գրականությունը, հատկապես քո օրինակ բերած ռուսական արձակը միայն քնադատներին ու գրականագետներին չի պատկանում, և ընթեցվում է միլիոնների, եթե չասենք միլիարդների կողմից ու ստանում իր հավաքական գնահատականը, անկախ այն բանից, թե ինչ գովազդային հայտարարություն է փակցված ճակատին:
Մյուս կողմից էլ, եթե շարժվելիս լինեինք նույն տրամաբանությամբ, ապա ողջ ընթերցվող գրականությունը առանց բացառության պիտի պիտականշվեր (ես ինչպես և դու, չեմ գրականության պատմության խոսում սոցռեալիզմի հորինովի քննադատության մասին), սակայն նույն ժամանակների ռուսական արձակում կան անուններ, ովքեր միևնույն հակասականությամբ մուտք են գործել գրականություն և չեն տրանսֆորմացվել. օրինակ Կուպրինը: Ինչո՞ւ, իմ կարծիքով պատասխանը գաղափարական ընդգրկունության մեջ է, այստեղ դժվար կլիներ հակառակ տեսանկյունից ներկայացնել, կամ ընկալել մի բան, ինչն ուղղակի չկա: Ասել կուզի թվարկածդ հեղինակներն իրենց լայն ընկալմամբ տեղի տալիս են նման ընկալումների: Այլ բան է, նրանց գաղափարախոսությունը միայն մեկ, այս կամ հակառակ տեսանկյունից ներկայացնելու սխալի մասին խոսելը, այլ բան է պնդելը, որ այն ինչպես ժամանակի հետ ներկայացվում է հեղինակը հակասում է տվյալ հեղինակի բերած գաղափարներին: Գուցե պիտի ընդգծել նաև, որ իսկզբանե դիտարկվում է միայն առերևույթ՝ սկանդալային կողմը: Ցանկացած գրող էլ մահկանացու է իր ժամանակիցների համար, և միշտ էլ ժամանակակիցների մեջ կգտնվեն այնպիսիք, ովքեր պարզապես չեն ընդունի նրանց բերածը:
Reply
Leave a comment