Թանկագին արցախուհիներ

Apr 06, 2012 16:11


Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ապրիլի 7-ը այլևս իր նշանակալից տեղն է գրավում մեր տոնացույցում` որպես կնոջ հանդեպ պետական ու հանրային ուշադրության վառ արտահայտություն: Օրն այդ հրաշալի առիթ է` մեկ անգամ ևս խոստովանելու մեր սերն ու ակնածանքը մայրերի, կանանց, տատիկների, քույրերի ու դուստրերի նկատմամբ, որոնց գեղեցիկ ( Read more... )

Leave a comment

Comments 11

noni_no April 6 2012, 20:05:16 UTC
կներեք, արցախուհիները հայուհիներ չե՞ն

Reply

koreolan April 10 2012, 09:20:51 UTC
+1

Reply

talinci April 11 2012, 06:49:54 UTC
Ոնց տեսնում եմ, էդ հարցի պատասխանը իրենք չունեն :)

Զարմանում եմ, թե դեգրադացիան ուր է հասել

Reply


Եթե ես "արցախուհի" չեմ, livejournal April 10 2012, 11:07:20 UTC
User noni_no referenced to your post from Եթե ես "արցախուհի" չեմ, saying: [...] այլ "հայաստանուհի", ապա իմ տոնը չշնորհավո՞ր [...]

Reply


եթե դու Արցախուհի չես ուրեմն չես բնակվում Արցախում anonymous April 12 2012, 06:05:38 UTC
Ժողովուրդ Արցախը տարածք է հայկական, որտեղ գտնվում է Արցախի Հանրապետությունը, որտեղ ապրում են և հայեր և ռուսներ, և հույներ ու այլ ազգություններ, դուք մինչև հիմա էնքան էք Ղարաբաղցի Հայաստանցի ասել որ արդեն գիտեք թե Ղարաբաղցին կամ Հայաստանցին ազգային պատկանելիություն է))))))))))))))անձամբ չեմ հասկանում ինչ լոգիկայով եք շարժվում, երբևէ տեսել եք? մի պետության վարչապետ մի քանի պետության կանացն տոն օրը շնորհավորի, կամ էլ իր պետության միայն մի ազգի կանանց տոն օրը շնորհավորի, դա նրանիցա որ վստահ եմ որ դուք իրոք արցախուհի չեք անգամ այն առումով , որ երբևիցէ չեք եղել այստեղ:
Ուզում ես լինել Արցախուհի, ուզում ես քեզ էլ շնորհավորեն, ապրիր Արցախում)))

Reply

Re: եթե դու Արցախուհի չես ուրեմն չես բնակվում Արցախում koreolan April 12 2012, 09:14:58 UTC
Արցախը պետություն չի, այլ Հայաստանի մարզ։ Երբ որ սա կհասկանաք, միգուցե խնդիրն էլ կհասկանաք։

Reply

Re: եթե դու Արցախուհի չես ուրեմն չես բնակվում Արցախում talinci April 29 2012, 19:33:39 UTC
Ապեր /կամ քույր/ գնա մի հատ ջրով չոփիկ արա, հետո փորձի կարդալ, տես քո գրածից բան կհասկանաս

Reply


anonymous April 12 2012, 11:02:28 UTC
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 1.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է:
Այն հայը որը չի ընդունում սա, ուրեմն հա հասկանալու խնդիր ունի, Արցախը Հայաստանի մի մասն է, իսկ այս տարածքում գոյութոյւն ունի 2 հայկական պետություն, դու դա հասկացեք,

Reply

koreolan April 13 2012, 06:34:34 UTC
Հարգելիս, քեզ խաբել են ու խաբում են ասելով, թե Արցախը անկախ պետություն է։ Ու պետք չի ինձ մեջբերումներ անել «Արցախի սահմանադրությունից»։ ՀՀ օրենդրությունը չի նախատեսում ոչ իր մարզերի անկախացում, ոչ էլ դրանց համար առանձին սահմանադրություններ։

Այդ «անկախ պետություն» կոչվող ամբողջ թատրոնը նախատեսված էր դրսի համար, բայց դրսում առանձնապես չհավատացին, իսկ այ ներսում փաստորեն լավ էլ հավատացին։

Reply


ինչպիսի անգրագիտություն anonymous April 13 2012, 10:34:53 UTC
Գտիր մի իրավական կետ, որ Արցախը Հայաստանի մարզ է, դու երևի ՀՀ ի մասին էլ չես տեղյակ, դերասանները ձերնմաններն են, որ թատրոն են տալիս իսկ ԼՂՀ անկախ պետություն է, ու ամբողջ կյանքն էլ ինքնիշխան է եղել անգամ թշնամու լծի տակ, ես ԼՂՀ քաղաքացի եմ, այս պետականության կրողը, իսկ առանց իմ համաձայնության ով ցանկանա դա ինձնին խլել իմ թշնամին է, աստված տա միանաք Հայաստանին դե յուրե, բայց հիմա ես հարգում եմ ին երկրի օրենքները, ոչ թե ովանց նման քարկոծում սեփական երկիրը, այդ դա դեռ սովորեք հետո տեսնենք ով ում պետք է միանա

Reply

Re: ինչպիսի անգրագիտություն koreolan May 14 2012, 13:54:45 UTC
///Գտիր մի իրավական կետ, որ Արցախը Հայաստանի մարզ է///

Սիրելիս, գոյություն ունի այնպիսի մի հրաշալի փաստաթուղթ, ինչպիսին է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ Ավելին, գոյություն ունի Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ շատ հստակ հղում է արվում այդ համատեղ որոշմանը։ ԽՍՀՄ-ից անկախացել է միացյալ Հայաստանը, իսկ արցախցի պատգամավորներն էլ մինչև 1995 թվականը Հայաստանի խորհրդարանում էին։

///ես ԼՂՀ քաղաքացի եմ///

Բացեք Ձեր անձնագիրը և կարդացեք, թե ո՞ր երկրի քաղաքացի եք :)

///հիմա ես հարգում եմ ին երկրի օրենքները///

Լավ եք անում, օրենքները պիտի հարգել։

///ոչ թե ովանց նման քարկոծում սեփական երկիրը, այդ դա դեռ սովորեք///

Որտե՞ղ եմ ես քարկոծել սեփական երկիրը ու ի՞նչ պիտի սովորեմ։

Reply


Leave a comment

Up