Գրող-մրող, մրցանակ, բան...

Sep 26, 2017 16:01

Պոեզիայի փառատոններն առանց Դարիուշ Լեբյոդայի «Հոմերոս» մրցանակի դժվար եմ պատկերացնում... Հաստափոր լեհը, իր կապսին համեմատ կնոջ հետ, տեսախցիկն առած շրջում է աշխարհով մեկ ու իր մոգոնած «Հոմերոսն» է բաժանում, «ասպետներ» է կարգում... Ով մի հայտնի կամ անհայտ փառատոնից գալիս է՝ հետն անպայման դրանից է բերում, ոնց որ ասենք ինքնաթիռի ուղևորակտրոնը... Հենց փառատոնից եկած ես տեսնում՝ ուզում ես հարցնել. «Հոմեր» բերել ե՞ս... Չնայած դա ոչինչ, մենք Թիֆլիսում նոր մրցանակ ստեղծելու գաղափարին էինք հանգել՝ «Վերգիլիոս», որը պիտի անսահմանափակ քանակությամբ «ասպետներ» ունենա, իսկ «Վերգիլիոս» մրցանակը պիտի բաժանվի երկրագնդի բոլոր բնակիչներին, անձնագրի պես... Սահման անցնելիս, կամ փաստաթուղթ ներկայացնելիս եթե «Վերգիլիոսդ» մոտդ չեղավ՝ տուգանք, ու անմիջապես էլ պիտի ստորագրի ու ստանա իր «Հոմերը»... Կներեք, «Վերգիլիոսը», թե չէ ումի՞ց է լավը... ։) Այ էսքան երջանիկ էի, երբ դեռ չգիտեի, որ «Հոմեր»... Կներեք, «Վերգիլիոս» ենք մոգոնելու ձեզ համար... Ափսոս շուտ ցրվեցինք...

Previous post Next post
Up