Aug 25, 2010 02:40
Գահ թե ոգու մեծություն- դրված այս երկընտրանքի առջև, ես պիտի ընտրեի վերջինը: Ինչ արժեն գահերը, երբ նրանց վրա բազմում են հաճախ մարդկային ցեղի ամենաեղկելի ներկայացուցիչները՚:
ՙԱմեն ղեկավար, որ հրաժարվում է մեռնել իր հայրենիքի համար, հանցագործ է: Միայն ոգու մարդը կարող է մեր ժողովրդի ղեկավարը լինել՚:
ՙՎայ այն ժողովրդին, որի առաջնորդը կատարյալ չէ ապագան բազում խաչեր ունի պահած նրա համար: Խեղճ է ժողովուրդը, երբ նրա առաջնորդն ավելի փառասեր է, քան հանճարեղ՚:
Եվ որոնք են նժդեհյան այն պատգամները, որոնք պարտավոր ենք կյանքի կոչել ոչ թե իր, այլ նախ և առաջ մեր, մեր ազգի... մեր ազգի ապագայի համար:
ՙՀոգու հիվանդություն ունին ժողովուրդները, երբ դժգոհում են իրենց հայրենիքից՚
ՙՍեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ՚:
ՙԴատապարտված է մի ժողովուրդ, եթե նա իրավունքը զոհաբերում է իր հանցավոր հանգստի և ոչ ընդհակառակը՚:
ՙՔո վաղվան հաղթանակի և պարտության միջև հայ ժողովուրդի լինել չլինելու հարցը կա, հա’յ երիտասարդություն՚:
Ու մինչ վաղը պետք է հաղթենք կասկածը մեր հաղթանակի հանդեպ: Պարտավոր ենք ոչ միայն լինալ ոգեղեն, այլև վարակել ոգեղենությամբ երիտասարդությանը, որպեսզի չվտանգենք մեր ժողովրդի վաղը:
Սպարապետը Հայաստանի Հանրապետության անկումից հետո էլ, փակված Սյանյաց լեռների մեջ, ոչ միայն չընկճվեց, այլև ավելի վճռականորեն և ավելի ոգեղենորեն լծվեց իր առաքելության իրագործմանը:
Եվ եթե այսօր, անկախ Հայաստանի առկայության դեպքում, մենք ընկճված, հոգեպես կոտրված ենք, ապա դա միայն մեր մտավորականության գաղափարական և ոգեղեն սնանկությունն է մատնանշում և իր իսկ խոսքերով ասած ՙկրավորական՚ կեցվածքը:
ՙԺողովրդի ճակատագրի դարբինը մտավորականությունն է: Այսօր նոր օր է- հասկանանք այդ, և’ այն, որ հայ մտավորականությունը երբեք չի ունեցել ավելի մեծ և պատասխանատու դեր՚: