Թուրքիայում հերթական հայկական գերեզմանն է պղծվել:
Այս մասին հայտնում է թուրքական «Այքըրը Դողրուլար» թերթի հայազգի թղթակից Ջևաթ Սինեթը:
Սղերթ (թուրքերեն` Սիիրթ)-Էրուհ ավտոճանապարհի շինարարության ժամանակ քարուքանդ է արվել «Խերթ» քրդական անունը կրող գյուղի մոտակայքում գտնվող հայկական գերեզմանատունը:
Հարյուրավոր տապանաքարերն ամբողջովին քանդված են, իսկ տեղ-տեղ անգամ երևում են մարդկային ոսկորներ:
Ավտոճանապարհի շինարարությունը նույն թափով շարունակվում են, իսկ հայկական գերեզմանատանը կատարվող սրբապղծությամբ ոչ ոք չի հետաքրքվում` ոչ շինարարները, ոչ էր շրջանի ղեկավարները:
Ամբողջովին ավերվել է նաև մատուռը, որը գտվում էր գերեզմանատանը կից:
![](http://www.circle.am/service/?sid=7028&bid=247)
![](http://s04.flagcounter.com/count/Sx8/bg=FFFFFF/txt=B5B5B5/border=CCCCCC/columns=3/maxflags=6/viewers=0/labels=0/pageviews=1/)