![](http://ic.pics.livejournal.com/gevorgpetrosyan/26183997/157784/original.png)
1996 թվականի թուրք-հունական ճգնաժամի ժամանակ հույն գործակալները 12 թուրք հատուկջոկատայինների են սպանել: Այս մասին տեղեկացնում է թուրքական մամուլը` հղում կատարելով հունական Ta Nea թերթին:
Ta Nea-ի լրագրող Կոստաս Խարդավելլասն իր հոդվածում նշում է, որ իր ուսումնասիրությունը տևել է 12 տարի, ինչի արդյունքում հետաքրքիր տեղեկություններ է պարզել:
1996 թվականին Էգեյան ծովում գտնվող վիճելի Իմիա (թուրքական տարբերակով` Քարդաք) կղզում թուրք հատուկջոկատայինները պարզել էին Թուրքիայի դրոշը: Հույներն այս նրանց այս քայլը չեն ներել և անցել են պատասխան գործողությունների:
Ըստ հոդվածագրի` Թուրքիայի և Հունաստանի միջև վեճի առարկա հանդիսացող կղզում դրոշ պարզած 12 թուրք հատուկջոկատայինները հետագայում սպանվել են:
Հույն գործակալները 12 թուրք հատուկջոկատայինների սպանություններն իրականացրել են մի քանի տարիների ընթացքում:
![](http://www.circle.am/service/?sid=7028&bid=247)
![](http://s04.flagcounter.com/count/Sx8/bg=FFFFFF/txt=B5B5B5/border=CCCCCC/columns=3/maxflags=6/viewers=0/labels=0/pageviews=1/)