Մարդու ուղեղի մասին...

Jul 06, 2012 02:20



Ասում են ինչքան շատ են ծալքերն ուղեղում՝ այդքան մարդը խելացի է:

Իրականում դա այդպէս չէ: Ծալքերն առաջանում են այն բանի պատճառով, որ ուղեղը գանգատուփի մէջ աճելու ու տեղաւորուելու համար պիտի ծալւի եւ շերտաւորւի: Եթէ կարողանայինք «տարածել» ուղեղը, այն կը լիներ բարձի շորի մեծութեամբ: Դրանից մենք ոչ կը խելօքանանք, ոչ էլ կը յիմարանք:

Միակ ժամանակը, երբ «ինչան շատ ծալքեր, այդքան խելացի» արտայայտութիւնը ճիշտ է դա մարդու էմբրիոնալ զարգացման հատուածն է մինչեւ 40 շաբաթ: Սկզբում ուղեղը լրիւ հարթ է, ծալքերը սկսում են ձեւաւորուել եւ այդ 40 շաբաթուայ ընթացքում ստանում են իրենց վերջանական «քանակը», որը չի փոխուի մինչեւ կեանքի վերջ:

Ինչպէս ծալքերի քանակը, ուղեղի քանակը՝ մասսան, նոյնպէս կապ չունի մարդու «խելացիութեն» հետ:

Չի կարելի ասել, որ Բայրոնը երկու անգամ խելացի է Լենինից, իսկ Տուրգենեւը՝ Անատոլ Ֆրանսից, հաշուի առնելով, որ ամենածանր ուղեղը... ապուշների մօտ է:

Գերմանացի գիտնական Տ. Բիշոֆը, 120 տարի առաջ ուսումնասիրով «գորշ նիւթի» քանակը երկու հազար հոգու մօտ, որոնք ներկայացնում էին տարբեր սոցիալական շերտեր, ցոյց տուեց, որ ամենածանր ուղեղները ոչ թէ գիտնականների կամ ազնուականները, այլ... բանւորները:


Ճիշտ չէ նաեւ այն, որ զարգացած ազգերի ուղեղները ծանր են: Օրինակ՝ անգլեացիների ուղեղների միջին քանակը 1346 գրամ է, բուրեատներինը՝ 1481, կենիացիներինը՝ 1296 եւ ֆրանսիացիներինը՝ 1280 գրամ է:

Համաձայն ԱՄՆ գիտական ամսագրի՝ «Սայքոլոջի թուդեյ», նեարդաֆիզիոլոգները լիովին հերքել են այն կարծիքը, թէ մարդու ուղեղը անգեալի մէկն է եւ մարդն օգտագործում է ուղեղի միայն 10%: Գիտնականները ցոյց տուեցին, որ թէեւ որոշ նեյրոններ ժամանակ առ ժամանակ «արձակուրդ» են գնում, գերակշիռ մեծամասնութիւնը խելօք աշխատում են, անգամ երբ մենք քնած ենք:
Եւս մէկ մոլորութիւն կապուած ուղեղի աշխատանքի հետ: Ընդունուած է, որ ուղեղները տարբերւում են միայն քանակով՝ մասսայով, բայց նման են իրար՝ իբրեւ մէկ տեղնիկական սարքաւորման մեծացուած կամ փոքրացուած պատճէներ են: Այսիքն կապ չունի ինչպիսի՜ ուղեղ է՝ չկայ ոչ մի կապ այդ ուղեղի ֆիզիկական ունակութիւնների, իւրայատկութիւնների հետ:
Սակայն այդ տեսութիւնը վերջերս հերքուեց բժշկական գիտութիւնների դոկտոր Սերգեյ Սաւելեւի կողմից՝ գլխուղեղի մորֆոլոգիայի խոշոռ մասնագէտ: Բազմատարի հետազոտութիւնների արդիւնքում Սաւելեւը ստեղծեց մարդու ուղեղի ստերեոսկոպիկ Ատլասը: Այդ Ատլասում, որը թնդած գիտական աշխարհում, առաջին անգամ յստակ ասւում է, որ մարդկանց ուղեղն ասիմետրիկ են եւ նման չեն: Մարդու հակուածութիւնը ուրեւիցէ բանի բացառապէս որոշւում է  գլխուղեղի համապատասխան գործառնական դաշտերի մեծութեամբ եւ զարգացուածութեամբ:
Եւս մի քանի հետաքրքրական փաստ: Ամենածանր ուղեղը 2049 գ պատկանում է 50 տարեկան մի տղամարդու. գրանցուած է 1975 թուականի Հոկտեմբերի 23-ին Թոմաս Հեգերտի կողմից (ԱՄՆ): Կնոջ ամենածանր ուղեղը (1565 գրամ) գրանցուել է... կին-մարդասպանի մօտ: Ամենափոքր նորմալ ուղեղը գրանցուել է դոկտոր Դեյուիսի եւ պրոֆեսոր Ռայթի կողմից Թագաւորական հոսպիտալում (Լոնդոն) 1977 թուականին եւ կազմել է 1096 գրամ: Այն պատկանում էր մի 31 տարեկան կնոջը:

(Համեմատելու համար՝ «Ստեգոզաուրուս» դինոզաւրերի ուղեղը 70 գրամ էր, երբ մարմինը 9 մետր երկարութիւն ուներ:)
Յայտնի մարդկանց ուղեղների քանակը գրամերով՝

բանաստեղծ Բայրոն 2238 
քաղաքական գործիչ Կրոմուել 2300 
գրող Տուրգենեւ 2012 
բանաստեղծ Եսենին 1920 
կենդանաբան Կիւուէ 1872 
Գերմանիայի կանցլեր Բիսմարկ 1800 
կոմպոզիտոր Բեթհովեն 1750 
բանաստեղծ Մայակովսկիյ 1700 
գորղ Տեքքերեյ 1658 
փիլիսոփայ Կանտ 1650 
ֆիզիկոս Լանդաու 1580 
բանաստեղծ Շիլլեր 1580 
մաթեմաթիկոս Գաուսս 1492 
ֆիզիոլոգ Պաւլով 1457 
պատմաբան Սախարով 1440 
ֆիզիկոս Գելմգոլց 1420 
բանաստեղծ Դանթէ 1420 
յեղափոխական Ուլեանով (Լենին) 1340 
բանաստեղծ Ուիթմեն 1282 
իրաւաբան Կոնի 1130 
գրող Ֆրանս 1017

Շնորհակալութիւն
Նախ իմ տղայիս՝ Մկոյին, որը հարց տուեց ուղեղի եւ դրա ծալքերի մասին
Այս կայքերին նիւթի պատրաստման՝ թարգմանութեան համար
http://qbici.ru/chelovek/um-ne-ot-izvilin/

http://www.sunhome.ru/journal/110760

հետաքրքրական է, գիտելիք

Previous post Next post
Up