Հետաքրքրական փաստեր պատմութիւնից...

Jul 05, 2012 17:48


թարգմանուած է ռուսերէնից այստեղից «Интересные факты из истории ...» շնորհակալութիւն 19viv69

  • Երկու համաշխարհային պատերազմների միջեւ Ֆրանսիում փոխուել է 40 տարբեր Կառավարութիւն
  • Վերջին 13 հարիւրամեակները Ճապոնիայում կայսերական գահին նստած է նոյն տոհմը
  • Վիետնամի պատերազմի ժամանակ ԱՄՆ ինքնաթիռներից մէկը բաց թողուած հռթիռով զարկել է ինքն իրեն
  • Նապոլենի բանակում զինուրները կարող էին դիմել գեներալներին «դու»-ով
  • Ռուսիայում «стрекоза» են կոչել մորեխներին
  • Ռուսաստանում ճիւղերով պատժելը վերացրել են 1903թ.
  • «Հարիւրաւոր պատերազմը» տեւել է 116 տարի
  • Այն ինչ մենք անուանում ենք «Կարիբեան ճգնաժամ», ամերիկացիք անուանում են «Կուբայեան ճգնաժամ», իսկ կուբացիք՝ «Հոկտեմբերեան ճգնաժամ»
  • Պատնութեանը հայտնի ամենակարճ պատերազմը եղել է Մեծ Բրիտանիայի եւ Զանզիբարի միջեւ 1896 թ. Օգոստոսի 27-ին, որը տեւել է ուղիղ 38 րոպէ:
  • Այն ռմբարկու ինքնաթիռի անունը, որը գցել է առաջին ատոմային ռումբը Ճապոնիայի վրա, եղել է «Ուրախ Էնոլա» (Enola Gay), իսկ երկրորդինը՝ «Բոկի մեքենան» (Bock's Car):
  • Մեքսիկայի Պարիկուտին հրաբուխի ժայթքումը տեւում էր 9 տարի (1943-ից 1952-ը): Այդ ընթացքում հրաբխի կոնը բարձրացաւ 2774 մետրով:
  • Ռուսաստանում Պետրոս Ա-ի ժամանակ ստեղծուել էր յատուկ տեսչութիւն, որն ընդունում էր խնդրանքներ եւ բողոքներ: Այդ տեսչութիւնը կոչւում էր... «ռեկետմեյկերստւո» (рэкетмейкерство):
  • 1888 Յունիսի 4-ին Նիւ-Եօրք նահանգի կոնգրեսը ընդունել է որոշում, որով վերացրել է մահապատիժը կախաղանի միջոցով: Այսպիսի «հումանիտար» որոշման պատճառը մահապատժի նոր միջոցի «բարեփոխում»-ն էր՝ էլեկտրական աթոռը:

հետաքրքրական է, պատմութիւն, գիտելիք

Previous post Next post
Up