Ողորմութեան քանի՞ տեսակ կայ

May 25, 2012 14:15

Ողորմութեան 14 տեսակ կայ` եօթ մարմնական և եօթ հոգևոր:

Ողորմութիւն



Մարմնական՝

Հոգևոր՝

Ա

կերակրել քաղցածներին

ներել պարտապաններին

Բ

ջուր տալ ծարավեալներին

նախատել մեղաւորներին

Դ

հագցնել մերկերին

սովորեցնել անուսներին

Ե

ընդունել օտարականներին

խրատել թերահաւատներին

Զ

փրկել գերեալներին

մխիթարել տխրածներին

Է

այցելել հիւանդներին

աղօթել մերձաւորի փրկութեան համար

Ը

թաղել մեռածներին

համբերութեամբ տանել սեփական անձի նկատմամբ այլոց բոլոր անօրէնութիւնները՝ քանզի մեղմ և հեզաբարոյ պատասխանը, կլանելով մերձաւորի բարկութիւնը, շահում է նրան:



Տէր Յիսուս Քրիստոսի Աւետարան ըստ Մատթէոսի, ԳԼ.6, 1. Զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջեւ չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է։ 2. Այլ երբ ողորմութիւն անես, փող մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպէս անում են կեղծաւորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպէսզի փառաւորւեն մարդկանցից։ 3. Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը, 4. որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս:

քրիստոնէութիւն, քրիստոնէայ աշխարհ, ՀԱԵ

Previous post Next post
Up