Ադիսս Հարմանդիան - Բարդիների պուրակում

May 24, 2012 21:54

image Click to view




Բարդիները խշշացին,
Աղբիւրները լաց եղան,
Տխուր իրար նայեցին,
Ջահել աղջիկն ու տղան։

Տղան ասաց՝ հեռացիր,
Մեր միջեւ էլ սէր չկայ,
Արցունքները հոսեցին,
Թուխ աչքերից աղջկայ։

Ու կանգնեցին նրանք լուռ,
Անջատման վիշտը հոգում,
Եւ գլխահակ ու տխուր
Բարդիների պուրակում։

Իջաւ խաղաղ իրիկուն,
Ստուերները չքացան,
Եւ մի ուրիշ լռութիւն,
Ու երկու սիրտ քարացան։

Տղան գտաւ ուրիշ սէր,
Մոռացաւ այն աղջկան,
Մի ուրիշն էր շիկահեր,
Որ հմայել էր նրան։

Բարդիները խշշացին,
Աղբիւրները լաց եղան,
Բաժանուեցին գնացին,
Ջահել աղջիկն ու տղան։

երաժշտութիւն, երգենք միասին, երգ

Previous post Next post
Up