Շարունակութիւն
vahemart Ինչու ես չեմ գնում Մաշտոցի պուրակ robspen67 ...իսկ որ երեևակայությանը ազատություն ենք տալիս, այս ամենից արդեն հեղափոխության հոտ էլ է գալիս ոմանց համար: Օ՜. հոտ չի գալիս, այլ բուրում է, բուրում...
Քանի որ խնդիրն այստեղ բնապահպանական չէ, այլ քաղաքական...
Խօսքը միայն պուրակի մասին չէ, այլ «ո՞ւմ է պաշտպանում իշխանութիւնը»: Յստակ ասուեց. «մասնաւոր սեփականութիւն»: Ես ինքս կողմնակից եմ այդ մասնաւոր սեփականութեան պաշտպանութեան գաղափարհին, բայց... ի՞նչ ենք դրա տակ հասկանում:
Ինչո՞ւ որոշ խաւի մասնաւոր սեփականութիւնը պաշտպանւում է, իսկ միւսինը ոչ: Իրականում, ոչ թէ «մասնաւոր սեփականութիւն»-ն են պաշտպանում իշխանաւորները, այլ «խոշոռ կապիտալի սեփականութիւնը», իսկ աւելի ճիշտ «ընտրեալների մասնաւոր սեփականութիւնը»:
Ի դէպ, ո՞վ ասեց, որ տաղաւարների տեղափոխումը մասնաւոր սեփականութեան պաշտպանութիւն է:
Մի կողմից, թոյլ տալով Աբովեանի փողոցում բիզնես զարգացնել, իշխանութիւնը «հետ է կանգնում իր խօսքից» ու «գցում» դրանց՝ առաջարկելով մի այլ տեղ: Բայց նոր տեղում այդ նոյն բիզնեսը չի ունենայ նման եկամուտ, քանի որ շուկայի օրէնքը իշխանութեան որոշումներից վեր է:
«Թոյլերին» պարզապէս «զաստաւիտով» ձայները կտրեցին, իսկ «ուժեղներին»... քանի որ «կիշկայ տանկայ զաստաւիտի համար»... գցեցին ծուղակը՝ թոյլ տալով անել անօրինական քայլ... Արդեօ՞ք դա մտածուած չէր. դրանով նրանց հեշտ կը լինի կառավարել՝ վերջ ի վերջոյ չլսողներին եւ ըմբոսնտերին կարելի է բերել օրինական դաշտ եւ դուրս հանել տարածքից, ասենք... շինարարական նորմը չպահպանելու համար՝ ի հեճուկս բնապահպանների:
յԵ.Գ. Այստեղ երիտասարդութիւնը կապ չունի: Պարզապէս ամէնն անում է իր գործը: Բնապահպանները պաշտպանում են ծառերը շինարարներից, ոստիկանները պաշտպանում են շինարարներին բնապահպաններից, քաղաքապետը պաշտպանում է ոստիկաններին... եւ այլն: Բոլորը սիրում են Հայաստանը, բոլորը սիրում են Երեւանը, բոլորը սիրում են օրէնքը, բոլորը սիրում են...
յԵ.յԵ.Գ. պարզապէս ոմանք սիրում են, յետոյ շուռ են տալիս ու նորից են սիրում...
յԵ.յԵ.յԵ.Գ. Վերջը, ինձ սկսել է շատ հետաքրքրել՝ ո՞ւմն են այդ տաղաւարները: Ես չեմ կարծում, որ մեր մեծահարուստները անմիջականօրէն ներգրաւուած լինեն այդ բուծարանների գործարար կառավարման մէջ: Ո՞Ւմ «...» համար ենք մենք իրար տալիս: