Հայե՜ր, հայերն են գալիս... փախէ՜-է՜ք

Oct 17, 2011 15:11

EMPORIO ARMANI-Ն` ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹԻՒՆ` ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ
Շնորհակալութիւն gevorgpetrosyan

Թուրքական ամէնահամարձակ թերթը համարւող «Թարաֆը» հետաքրքիր մի յօդուած է ներկայացրել, որում խօսւում է, թէ ինչպէս երեք թուրքեր դատարանի առաջ են կանգնել` աշխարհում հայտնի Emporio Armani բրենդի հագուստը կրելու համար:
Թուրքական դատարանը նրանց մեղաւոր է ճանաչել հայերի օգտին քարոզչութեամբ զբաղուելու համար: Ներկայացուած է նաեւ մեղադրեալների պաշտպանական ճառերը:
Առաջին ամբաստանյալ. «Ես այդ հագուստը գնել եմ Ստամբուլում` վճարելով մեծ գումար: Աֆշա կղզում մի առեւտրական ինձ հարցրեց, թէ ինչո՞ւ եմ այդ հագուստը կրում եւ ոստիկանութիւն կանչեց: Չգիտէի, որ նման կերպ քարոզչութիւն եմ իրականացնում: Ես հարգանքով եմ վերաբերւում մեր պետութեանը եւ անմեղ եմ»:
Երկրորդ ամբաստանյալ. «Ես յետին նպատակ չեմ ունեցել, իսկ միւս կասկածեալներին չեմ ճանաչում: Աֆշա կղզում ընտանիքիս հետ հանգիստ էի անցկացնում: Իմ հագուստն իտալական շատ յայտնի բրենդ էր, եւ կրում էի այն` հետեւելով մոդային: Չեմ ընդունում իմ մեղքը»:
Երրորդ ամբաստանյալ. «Շապիկն ինձ է պատկանում: Այն ինձ մայրս է նուիրել, որովհետեւ շատ յայտնի ապրանքանիշ է: Ես ոչ մի մեղք էլ չեմ գործել»:
Յօդուածագիրը շարունակում է. «Ի՞նչ է նշանակում զբաղուել հայկական քարոզչութեամբ: Օրինակ, իմ ընկեր Երուանդը շատ լավ ջութակ է նուագում: Մի՞թե սա նշանակում է զբաղվել հայկական քարոզչութեամբ: Կարծում եմ` հնարաւոր է: Այնպէս որ, ուշադիր լինենք:
Թարգմանիչներից կազմուած փորձագիտական խումբը հաստատել է, որ Emporio Armani անունը թարգմանաբար նշանակում է «հայկական կայսրութիւն»: Մեղադրեալներին դրա համար դատապարտեցին ցմահ ազատազրկման:
Կլինեն մարդիկ, ովքեր չեն հավատայ իմ այս պատմութեանը: Սակայն ասեմ, որ ողջ այս պատմութիւնը բացարձակ ճշմարտութիւն է, բացառութեամբ դատարանի կայացրած վճռից»,-նշված է «Թարաֆի» յօդուածում:

ատելութիւն, Թուրքիա, մշակոյթ, մառազմ

Previous post Next post
Up