Jul 15, 2010 00:52
Ամեն ինչ լավ էր սկսվում, ժամը 23:00ից 10 էր պակաս, ասի մետրոյին կհասնեմ կակրազ:)) Ու սիրուն հասա, համոզված գնացի, անջատված կանգնած, հոգնած սպասում եմ` ուրախացա մետրոյում շուն տեսնելով ու տենց մի 5 րոպե սպասելուց հետո մետրոն եկավ, նստեցի ու մեկ էլ կեսից ուշքի եկա, որ սխալ կողմից եմ նստել:D: Մի խոսքով հասցրեցի իջնել Զորավոր Անդրանիկ, անցա դեմը ու սպասում եմ, մարդ չկա, մի 5 րոպե սպասելուց հետո, նայում եմ վերևից մարդ չի իջնում, բայց աշխատում են էսքալատրները: Վերջը աշխատող տեսա, հարցրեցի մետրո էլ չի լինելու այն կողմից, բա լինելու է, շունչ քաշեցի, ասի մետրոյում չմնացի լավ է:lol: Հանգստացա, սպասում եմ, մեկ էլ էտ կինը եկավ, ստեղ նկարագրեմ էտ կնոջը, որը սենյակում մազերն էր ֆենում, երբ մոտեցա իրեն, հագած էր էն հավեսին խալաթներից երկար ու նենց համովն էր, մի 60 տարեկան:)) ուրեմն եկավ, բա թե հատուկ եկա ասելու, որ ոչ թե մետրոն էլ չկա, այլ գնացք, թե չէ մետրոն միշտ էլ տեղում է, ուրախացա, ժպտացինք սրտանց ու գնաց իր տեղը:)) Ու հիմա մտածում եմ, լավ բա մենակ ես եմ, կարող է չտեսնի գնացքավարը, չկանգնի, հետո գնացքի մոտենալու պահին, ասի թու այ գիժ, բա իջնողներ պիտի խո լինեն:D:
Վերջը բարեհաջող նստեցի, հասանք բաղրամյանի կանգառ, շարժվեցինք ու մեկ էլ կեսից կանգնավ մեջտեղները, ես գիտեի թե հասանք, սիգնալ է տալիս, հետո շարժվեց ու կրկին կտրուկ տոռմուզ տվեց, քիչ էր մնում դիմացի գնացքին հագնեինք դու մի ասա:aaa ու տենց 5 վայրկյան քշում է ու կանգնում, սիգնալում, տոռմուզում :aaa:)) Ես արդեն լեղաճաքվեցի, կպած դեպքեր եմ հիշում մետրոյի հետ կապված:D
Ու սենց երազում եմ էս անտեր մետրոյից իջնեմ ու հենց հասանք վազելով դռան մոտ կանգնեցի, մեկ էլ դուռը մի քիչ բացվեց ու փակվեց, ես ըտեղ վաշե վատացա, առավել ևս, որ դիմացի վագոնում լույսերը անջատվեցին:D ու տենց կես րոպեից նոր դռները բացվեցին, ես վազելով թռա գնացքից ու հանգիստ շունչ քաշեցի, նեռվայն ծիծաղացինք դիմացի վագոնից ելնող կնոջ հետ:D Ասեմ որ իմ վագոնում միակ աղջիկն էի:D ու արդեն չգիտես ինչու էտ թեմայով էլ էի խորացել:D
Տենց էլ ես երբեք 11ից ուշ մետրո մտնող չեմ, մենակ, որ հաստատ:D