Գնա մեռի, արի սիրեմ

Mar 29, 2016 09:51

Էս ժողովրդական խոսքը շատ իմաստուն է ախր:

Չէի ուզում անդրադառնալ Գեղամ Գրիգորյանի մահվանն ու նրա "պանծալի" կերպարին, բայց էլ չդիմացա:

ինչու՞ )

между строк, театрО, люди, книга жалоб, art

Leave a comment

artashes98 March 29 2016, 08:59:22 UTC
Ամեն ինչ տեսել էի, բայց որ արվեստում բացարձակ դիլետանտը ասի պրոֆեսիոնալ օպերային երգչի մասին, թե վերջինս "հեչ երգել չգիտի", "էս մարդը երգիչ չէ", ոչ թե, ասենք` "չեմ հավանում իր ձայնը կամ արվեստը", այ դա դեռ չէի տեսել:

Reply

donnamalina March 29 2016, 09:56:33 UTC
դիլետանտը դուք եք, սա մեկ
երկրորդ, վրաս բոչկա գլորելու փոխարեն ուրիշի կարծիքը հարգել իմացեք, էդքան մեծամիտ լինելը շատ անդուր է, մեղմ ասած
սա իմ վիրտուալ տարածքն է, ես իրավունք ունեմ ցանկացած կարծիք հայտնելու, եթե համաձայն չեք, ձեզ գոնե կիրթ մարդու պես պահեք

Reply

artashes98 March 29 2016, 10:18:26 UTC
Օպերային արվեստի բնագավառում իհարկե դիլետանտ եմ, ինչպես և դուք: Դա փաստ է, ոչ թե պիտակավորում:

Մեծամիտ?? Որտեղ էր իմ մեծամտությունը երևում? Մինչդեռ ձեր գրառման երկրորդ մասը այդ տերմինի սահմանումն էր կարծես, հնարավոր չէր չնկատել:

Իհարկե, դուք իրավունք ունեք ձեր կարծիքների, ես էլ` իմ: Կոմենտս կիրթ պահվածքի սահմաններում էր: Համենայն դեպս, "բոչկա գլորելու" ժարգոնով չէր որ հաստատ:

Եթե այդքան սուր եք ընդունում օբյեկտիվ և տեղին քննադատությունը, կարող եք ինձ հանել ձեր "ֆրենդների" ցուցակից, ես էլ նույնը կանեմ, և իրար էլ չենք հանդիպի վիրտուալ տարածքներում: :)

Reply

donnamalina March 29 2016, 10:25:12 UTC
ձեր "սուր և տեղին" քննադատությունը առնվազն ծիծաղելի է
դուք ընկալում եք միայն այն, ինչ ձեզ է հարմար

և թե ինչ կանեմ ես, դա իմ որոշելիքն է
շնորհակալություն, ազատ եք

Reply

artashes98 March 29 2016, 11:18:36 UTC
"շնորհակալություն, ազատ եք" - սովետական դպրոցի 7-րդ դասարանը շուտվանից չէի հիշել: :)

Դժվար թե որևէ ադեկվատ մարդ համարի իմ քննադատությունը ծիծաղելի: Իսկ անվանել մի օպերային երգչի, որն հանճար չէր, իհարկե, բայց բավականին հաջող կերպով երգել է Metropolitan Opera-ում, Covent Garden-ում, la Scala-ում և այլուր, թե ուղղակի "երգիչ չէր", "հեչ երգել չգիտեր", կարող է ծիծաղ առաջացնել շատ ու շատ մարդկանց մոտ, չե՞ք կարծում:

Reply


Leave a comment

Up