Գնա մեռի, արի սիրեմ

Mar 29, 2016 09:51

Էս ժողովրդական խոսքը շատ իմաստուն է ախր:

Չէի ուզում անդրադառնալ Գեղամ Գրիգորյանի մահվանն ու նրա "պանծալի" կերպարին, բայց էլ չդիմացա:

Ո՞նց ա է լինում, որ մարդու մեռնելուց հետո լրիվ մոռացվում են նրա արած հիմարություններն ու ապուշ քայլերը: Այն էլ, ոչ որպես անհատ, այլ` արվեստի բնագավառի գործիչ:

Բոլորը տենց շուտ մոռացա՞ն Գրիգորյան-Տիգրան Լևոնյան հակամարտությունը:
Լավ, ասենք, դա տարիներ առաջ էր: Բա Գրիգորյան-Կարեն Դուրգարյան հակամարտությու՞նը:
Բա օպերայի շենքը դուքան դարձնե՞լը: Շրջակա տարածքը կաֆե-շանտան-օբյեկտ լցնե՞լը:

Խոսքս անհատների կոնֆլիկտի մասին չէ, որ սովորական բան է ցանկացած, մանավանդ` արվեստի բնագավառում: Բուն իմաստը հակամարտությունն է ապաշնորհ ղեկավարության և տաղանդների ու հասարակության միջև:

Բա ախր ո՞նց չասեմ, որ հանգուցյալը հեչ երգել չգիտեր, է':Շատերը գիտեն, որ ցանկացած մարդու կոկորդի մկանները վարժեցնելու միջոցով կարելի է սովորեցնել երգել: Բայց դա երգիչ չի, աստծու սիրուն, տեխնիկայի պտուղ է:

Ես լավ ճաշակ ունեմ, թող անհամեստ չհնչի: Մանկուց ծնողներս ինձ մեծացրել են արվեստի, էսթետիկայի ու գեղեցկության մթնոլորտում: Դեռ շատ փոքր տարիքից արդեն տարբերում էի լավը վատից, գեղեցիկը տգեղից, ճաշակն անճաշակությունից: Երեք տարեկանում անգիր գիտեի "Կարապի լիճը" բալետը: Շատ լավ ընկալում եմ կերպարվեստը: Առակս զի՞նչ կցուցանե:

Եղբայր, էս մարդը երգիչ չէր: Հերիք է բարձրացնեք, սարքեք երկրորդ Պավարոտտի: Հետո ի՞նչ, որ մեռավ: Մեռավ, հո չդարձա՞վ հանճար:

Նենց վատ ա նայվում, որ ասենք ճանաչված կամ սիրված մարդը գովերգում-փառաբանում ա միջակության պես մեկին:

Աստված հոգին լուսավորի: Բայց դե չափն էլ ա լավ բան: Երևի ամենալավ բանը ...

между строк, театрО, люди, книга жалоб, art

Previous post Next post
Up