Կմեռնեմ, որ չպատմեմ :))

Mar 19, 2010 01:41

 Извините меня, мои русскоязычные читатели, но этот пост мне необходимо написать на армянском.

Մի անգամ բլոգգերների հետ զրույցում ես ու uzogh  -ը պատմեցինք, թե ինչքան վախկոտ են եվրոպացիները եւ ինչքան չեն սիրում լարված իրավիճակներ։ Մեր "Տատիկ-Պապիկի" պատմությունը ձեզ ապացուցեց, որ նրանք իսկապես չեն ուզում ոչ մի կոնֆլիկտի մեջ ընկնել, չեն ուզում վեճեր լուծել, չեն ուզում որոշ հարցերի պատասխանել ու այդ "չեն ուզում"-ների շարքը դեռ երկար կարելի է շարունակել։

Այս տարվա յուրաքանչյուր երկիրը ներկայացնող 30 վրկ-ոց տեսաբացիկները տարբերվելու են նախորդ տարվա նկարահանածից գիտե՞ք՝ ինչով։ Նորվեգիայի հանրային հեռուստատեսությունը նկարահանող խմբեր է ուղարկելու բոլոր երկրներ (չեմ հասկանում, նրանց մոտ ճգնաժամ չկա՞՞՞), որպեսզի այդ նկարահանող խմբերը տեղում (!!!) նկարեն որեւէ շենք, արձան կամ տեսարան, որն ամենացայտուն կերպով է ներկայացնում երկիրը, որպես այդպիսին։

Զգու՞մ եք՝ ինչպես են ազատվում եվրոպացիները գլխացավանքից։ Ճիշտն ասած ձեռքերս քոր են գալիս նորվեգացի գործընկերներիս տանել Արցախ, բայց նրանք ընդամենը 12 ժամ են անցկացնելու մեր երկրում ու պետք է որ այլ նկարահանումներ էլ անեն, որոնց մասին դեռ չեմ խոսի, ինքներդ կտեսնեք մայիսին :))

Մեկ էլ խորհուրդ տվեք, ո՞ր հուշարձանը, տարածքը կամ շենքը կարող է երկիր "մարմնավորելու" ֆունկցիան կատարել։ Իհարկե, լավ իմաստով։ Կինո-Մոսկվայի տակի "օբյեկտները" չառաջարկել :)) Հիմնավոր պատասխաններ եմ ուզում :))

UPDATE: Հատուկ Արարատը սիրող հեռուստադիտողների համար փոքրիկ հիշեցում http://www.youtube.com/watch?v=FhFuhzUU92A ---այստեղ կա Արարատ, Նոյան տապան, նույնիսկ ծովից ծով Հայաստան։ Նորի՞ց կրկնվենք։

Եվրատեսիլ

Previous post Next post
Up