Բուրկինի (burkini). լողազգեստ մուսուլման կանանց համար

Aug 22, 2009 13:34

Պարզվում է՝ մուսուլման կանայք նույնպես հնարավորություն ունեն լողազգեստ հագած լողալու։ 2007 թվականին ավստրալաբնակ լիբանանցի Ահեդա Զանետտին հատուկ մուսուլման կանանց համար հայտնագործել է բուրկինի կոչվող լողազգեստը, որի արտաքին տեսքը լիովին համապատասխանում է մուսուլմանների՝ պարկեշտ հագուկապի մասին ունեցած չափանիշներին։ Բուրկինին գլխաշորով, երկարաթև ( Read more... )

Աշխարհ, Նկարներ

Leave a comment

Comments 9

apsara_vard August 22 2009, 20:09:12 UTC
հավեսա, լավ է որ ցանկության դեպքում հիմա հնարավորություն էլ կա այդ կանանց մոտ;

Վերջերս Սևան էինք գնացել ու այնտեղ մի պարսիկ կար` իր կնոջ ու երեխայի հետ, կինը ամբողջովին ծածկված սև հագուստով երեխային էր պահում , իսկ նրա ամուսինը շորտիկով զբոսնում էր ափով ու զվարճալի ու ծիծաղելի հայացքով էր նայում ափին լողազգեստով պարկած աղջիկներին; Տեսնես նրա կինը այդ պահին իրեն ինչպես էր զգում..

Reply

galstyan August 22 2009, 21:10:19 UTC
tenc baner tesneluc achqers lcvum en.

Reply


zatik August 22 2009, 21:14:48 UTC
Տեսնես ի՞նչ մատերիլա:Մարմնի վրա շուտ կչորանա արևի տակ , բայց գլխի վրա պտի որ անդուր լինի:
Ֆրանսիայում տղամրդկանց էլ չեն թողում շորտ-կուպալնիկներով լողավազան գնան՝ նույն պտճառով, միայն կլասիկ էլաստիկներով պտի գնան:

Reply


byurie August 23 2009, 01:35:57 UTC
Մի երկու շաբաթ առաջ լուրերով տվեցին էս ամեն ինչի մասին: Ֆրանսիան շատ էլ ճիշտ ա անում, ու մի աղջիկ շատ ճիշտ ասեց: Որ իրանք գնում են մուսուլմանական երկրներ, ստիպում են, չէ՞, ոտքից գլուխ ծածկվել: Դե հիմա էլ թող Ֆրանսիայի օրենքները հանդուրժեն: Բա որ էն մուսուլման կինը սպառնում էր, որ եթե տենց շարունակվի, կհեռանա Ֆրանսիայից: Է թող հեռանա: Իրան ո՞վ ա բան ասում:

Reply

byurie August 26 2009, 17:27:00 UTC
Փաստորեն կո կարծիքով Ֆրանսիան պետքա նմանվի մուսուլմանական երկրներին։

Reply

byurie August 26 2009, 17:59:36 UTC
Չէ, չպետք ա: Բայց չպետք ա մուսուլմանական երկրներից եկածներին ամեն ինչ թույլ տա՝ վտանգի տակ դնելով իր երկրի ներկայացուցիչների առողջությունը: Հիմնավորումը շատ ճիշտ է. հիգիենիկ տեսանկյունից բուրկինին բավական վտանգավոր է:

Reply

byurie August 26 2009, 17:34:19 UTC
Շվեդիայի լողավազաններում օրինական է աղջիկների համար բաց կրքծերով լողանալը։

Հիմա պատկերացրա որ մի օր Շվեդիան արգելում է աղջիկներին կրծքերը փակ լողանալ։ Եթե ինչ որ ոչ-Շվեդացի ասի, իմ դուրը չի գալիս բաց կրծքերով լողանալ հասարակական լողավազանում, մի խելոք ֆեմինիստ-լեսբիան շվեդուհի իրան կասի, դուրտ չի գալիս գնա մեր երկրից։

Այդ տիպի մտածելակերպը բացարձակապես ոչ մի բանով չի տարբերվում իսլամական մտածելակերպից, որտեղ զոռով ստիպում են որ կանայք գլխաշոր հագնեն։

Reply


iparika August 23 2009, 08:55:50 UTC
Մալազիայում բոլոր կանայք դրանցով էին լողում: Նույն մատերիան է, ինչ սովորական լողազգեստը. ստուգել եմ խանութում: :)
Ան, հաճույքով էլ լողում էին, ինձ թվում է, մարմնի վրա հանգիստ է նստում էդ բուրկինին. համենայնդեպս իրենց չադրաներից հետո պիտի որ լրիվ ազատ զգացողություն պարգևի: ;)

Reply


Leave a comment

Up