Պարզվում է՝ մուսուլման կանայք նույնպես հնարավորություն ունեն լողազգեստ հագած լողալու։ 2007 թվականին ավստրալաբնակ լիբանանցի Ահեդա Զանետտին հատուկ մուսուլման կանանց համար հայտնագործել է բուրկինի կոչվող լողազգեստը, որի արտաքին տեսքը լիովին համապատասխանում է մուսուլմանների՝ պարկեշտ հագուկապի մասին ունեցած չափանիշներին։ Բուրկինին գլխաշորով, երկարաթև խալաթանման հագուստ է՝ երկար տաբատով, ու տեսքից ոչնչով չի հիշեցնում մեր իմացած լողազգեստը։ Բայց, օրինակ, Ֆրանսիայում այս լողազգեստով լողավազանում լողանալն արգելվում է։ Պատճառը կարծես թե այն է, որ բուրկինին այնպիսի տեսք ունի, որ դրանով կարելի է նաև քաղաքում ման գալ, որից հետո մտնել լողավազան՝ այդպիսով խախտելով հիգիենայի կանոնները։
Դատելով նկարներից՝ հեչ հարմար լողազգեստ չի թվում, բայց դե, խեղճ մուսուլման կանայք երևի դրանից էլ են ահագին գոհ, չեղածից հո լավ է։ Ուղղակի դժվար է պատկերացնել, թե էդքան շորախեղդ վիճակում մարդ ոնց պիտի լող տա ու դեռ դրանից հաճույք ստանա...