Էսօր առաջին անգամ Երևանում առավոտյան դուրս էի եկել վազելու ու քայլելու: Մեր շրջակայքում էլ վազելու համար ամենահարմար տեղը Պոպլավոկի տարածքն է, ես էլ որոշեցի էնտեղ վազել: Լսել էի, որ ուրիշ վազողներ էլ են լինում էնտեղ, բայց ես ոչ մեկին չհանդիպեցի: Փոխարենը ահագին չվազողների հանդիպեցի, որոնք զարմացած ինձ էին նայում: Ճիշտն ասած` ես էլ պակաս զարմացած չէի` առավոտյան ժամը 7.30 էդքան մարդ դրսում տեսնելով: Հաշվի առնելով, որ Հայաստանում մարդիկ հիմնականում շատ ուշ քնում են, համապատասխանաբար ուշ էլ արթնանում, ինձ թվում էր` 8-ից շուտ դժվար թե փողոցում կենդանի շունչ լինի: Դե, հազվագյուտ աշխատանքներ կան, որ էնքան շուտ են սկսվում, որ մարդիկ ստիպված են շատ վաղ առավոտյան տնից դուրս գալ, Երևանն էլ փոքր քաղաք է, ցանկացած ծայր էլ շուտ կհասնես: Տեսածս մարդկանցից ոչ մեկն էլ կարծես աշխատանքի չէր շտապում: Ոմանք նստած էին նստարաններին, ոմանք ուղղակի զբոսնում էին, ոմանք էլ շներին էին ման տալիս: Իսկ աշխատանքի շտապողներն ավելի ուշ հայտնվեցին: :)))
Վազելն ու քայլելը վերջացնելուց հետո նստեցի նստարաններից մեկին, մեկ էլ սկսեցին գլխիս թթեր ընկնել, պարզվեց` նստարանի հենց հետևում թթի ծառ կա, նստարանի տախտակների արանքներում էլ թթեր ու թթի չրեր էին լռված: :)))
Հավես էր Պոպլավոկն առավոտյան` խաղաղ, անաղմուկ ու գոնե քչամարդ, թեկուզև` ոչ դատարկ, ինչպիսին որ կուզենայի, որ լիներ էդ ժամին: :)))