Շվեդիա

Jul 28, 2022 07:19



Շվեդիայի մասին տպավորություններս ամփոփեմ, քանի թարմ են, քանի չեն խամրել հայաստանյան տպավորությունների ֆոնին: :)))

Նախկինում ճամփորդելիս ավելի շատ թանգարանների վրա էի կենտրոնանում, փորձում էի հնարավորինս շատ թանգարաններ այցելել: Բայց ինչ-որ ժամանակ անց թանգարանների մոլուցքն անցավ, հասկացա, որ տարբեր վայրերի թանգարանները, որքան էլ որ հետաքրքիր են և/ ( Read more... )

Կենցաղ, Տպավորություններ, Ուղևորություն, Ճամփորդություն, Շվեդիա, Դիտարկումներ

Leave a comment

deghin August 2 2022, 05:43:55 UTC
Հա, ընդհանուր կա տենց թրենդ, բայց Շվեդիայում մի տեսակ չափից դուրս էր: Օրինակ, ԱՄՆ-ում չեմ նկատել տենց առանձնապես: Հայաստանում նկատեցի, որ էլի ահագին հագնում են, բայց ոչ Շվեդիայի չափ: Համենայնդեպս, Արշակը շատ ա ճամփորդել վերջին ժամանակներս տարբեր երկրներ, ու իրա կարծիքով էլ Շվեդիայում շատ-շատ են տենց հագնում:

Ան, էդ անմարդաբնակ ամայությունը զուտ էն փոքրիկ քաղաքում էր, ոչ թե Ստոկհոլմում: Ստոկհոլմը լավ էլ ակտիվ էր, ուղղակի ակտիվությունն էլ ա տարբեր տիպի լինում: Շվեդիայինը մի տեսակ հանգիստ ակտիվություն էր, relaxed: Օրինակ, Մանհեթընի ակտիվությունն ա ինձ համար շատ անդուր, ճնշող, լարված: Հայաստանինն ինձ դուր ա գալիս, կենդանության, կյանքի շարունակականության զգացողություն եմ ունենում միշտ Երևանի կենտրոնով քայլելիս: Ու չնայած ես ընդհանուր առմամբ նախընտրում եմ խաղաղ, քիչ մարդկանցով, ոչ ակտիվ տեղերում ապրել, բայց կոնկրետ Երևանի կենտրոնի ակտիվությունն ինձ համար շատ հաճելի ա, մի տեսակ կենարար: :))) Ու միշտ տենց ա եղել: Ուրիշ երկրներում որ չեմ եղել առանձնապես, չեմ կարող համեմատել, իմացածս երկրներինն ասեցի: Դե, մեկ էլ Անգլիայում եմ եղել` Լոնդոնում, էնտեղինը մի տեսակ որպես չեզոք եմ հիշում`ոչ մի բանով աչքի չընկնող, առանձնապես զգացողություններ չառաջացնող: Ստոկհոմին ու Երևանի ակտիվությունը տարբեր ա, բայց ինձ երկուսն էլ դուր են գալիս: Ուղղակի եթե ապրելու համար ընտրելու լինեի, երևի կգերադասեի Ստոկհոլմինը: Իսկ ընդհանրապես ես գերադասում եմ քաղաքից դուրս ապրել, ուղղակի մեկ-մեկ գալ քաղաք, վայելել էդ ակտիվությունը: Բայց մի քիչ երկարը հոգնեցնող ա ինձ համար:

Reply


Leave a comment

Up